ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
06 հուլիսի 2021 թ. |
N 2571-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՅՈՒՄՐՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001523 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հունիսի 30-ին ներկայացված հայտը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերաձևակերպել ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու Ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությանը 2011թ. փետրվարի 17-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001523 լիցենզիան «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և լիցենզիայի իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Շիրակ, Գյումրի Գ. Նժդեհի /3/3 հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: