Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2007-12.04.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.160
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2024

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507128

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 37-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 84-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի  Հանրապետության բնապահպանության նախարարի 2003թ. մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. օգոստոսի 22-ի N 1380-Ն «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական  նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշման կիրարկման մասին» N 84-Ն հրամանի հավելված N 2 շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հավելված N 2

Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
2007 թ. փետրվարի 22-ի
թիվ 37-Ն հրամանով

 

ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Ա. Զիրոյան ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների
 կառավարման գործակալության պետ, հանձնաժողովի նախագահ,
Ջ. Ներսիսյան ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, քարտուղար,
Հ. Գալոյան ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ,
Կ. Պապոյան ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ,
Ա. Համբարձումյան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական քարտուղարության իրավաբանական բաժնի պետ,
Ա. Աղասյան ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ,
Կ. Ճենտերեճյան ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ,
Մ. Ոսկանով ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ,
Ն. Աբրահամյան ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության  բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ,
Ն. Մարգարյան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ.,      
Մ. Քալաշյան ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի
ավագ գիտ. աշխատող, կ.գ.թ.,
Հ. Ռուբենյան ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կ.գ.թ.,
Մ. Ղասաբյան ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտ. աշխատող, կ.գ.թ.,
Ն. Բադալյան «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ձկնաբան, առաջին կարգի մասնագետ:»:

Նախարար`

Վ. Այվազյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան