Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.01.1999-11.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.17/21(230)
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.1998
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

115.0152.07.10.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

07.10.1998 թ. 

N 152-Պ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու ու ձևակերպելու կարգի» հրահանգը հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված դիտողությունները:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման:

 

Նախարար

Գ. Եգանյան

 

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետև` կենտրոն) ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) գործերը վարելու և ձևակերպելու կարգը.

1.2 Կենտրոնները պարտավոր են նպաստ նշանակելու և վճարելու հարցերով պարզաբանումներ և խորհրդատվություն տալ քաղաքացիներին, ինչպես նաև օժանդակել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն ստանալու գործում:

1.3 Նպաստի նշանակման համար ընտանիքները պետք է հաշվառված լինեն «Փարոս» համակարգում և դիմեն կենտրոն:

1.4. «Փարոս» համակարգում հաշվառվածների ընտանիքի կազմում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի, եկամուտներում, բնակարանային պայմանների փոփոխության դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է այդ մասին հայտնել կենտրոն:

1.5. Նպաստի իրավունք ունեն այն ընտանիքները, որոնց կարիքավորության աստիճանը գնահատող միավորը (այսուհետև միավորը) «Փարոս» համակարգում բարձր է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարիքավորության սահմանային մեծության միավորից, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք հատկացված քվոտայի սահմաններում համայնքների կողմից որոշվել են առավել անապահով ընտանիք:

Կենտրոնը համայնքներից ստանում է առավել անապահով ընտանիքների ցուցակները արձանագրությամբ (հավելված 1լ):

Օրինակ` եթե ՀՀ կառավարության կողմից որպես կարիքավորության սահմանային մեծության միավոր որոշվել է 35.42 միավորը, ապա նպաստի իրավունք ունեն 35.43 և բարձր միավորներ ունեցող ընտանիքները, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք համայնքին հատկացված քվոտայի սահմաններում ընդգրկվել են համայնքի կողմից հանձնված առավել անապահով ընտանիքների ցուցակում:

(1.5-րդ կետը փոփ. 26.11.98 N 204-Պ)

1.6 Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

1.7 Կենտրոնը նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

1.8 Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

2. ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ

 

2.1 Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

Օրինակ` եթե ՀՀ կառավարության որոշմամբ բազային նպաստը սահմանվել է 3500 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը 500 դրամ, ապա

ա) մեկ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.

բազային նպաստ (3500դր) + հավելում (350դր) = ընտանեկան նպաստ (4000դր)

բ) հինգ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.

բազային նպաստ (3500դր) + 5 x հավելում (500դր) = ընտանեկան նպաստ (6000դր):

 

3. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՍԿԻԶԲԸ

 

3.1. «Փարոս» համակարգում նպաստի համար դիմելուն նախորդած 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքների համար.

3.1.1.Ընթացիկ տարվա հունվարից նպաստի իրավունք ունեցող ընտանիքի նպաստը նշանակվում և վճարվում է հունվարից, եթե ընտանիքը դիմել է մինչև մարտի 31-ը ներառյալ:

Օրինակ` եթե ընտանիքը հաշվառված է եղել նախորդ օրացուցային տարվա ընթացքում և ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), դիմել է նպաստի համար տվյալ օրացուցային տարվա մարտին, ապա նպաստը նշանակվում է հունվարից:

3.1.2 Եթե ընտանիքը նպաստի իրավունքը ձեռք է բերել ընտանիքում եղած փոփոխությունների հետևանքով, ապա նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսվանից.

Օրինակ` ընտանիքը հունվարի դրությամբ նպաստի իրավունք չի ունեցել (այսինքն ընտանիքի միավորը ցածր է եղել 35.42-ից), ընտանիքում եղած փոփոխության արդյունքում ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և դիմել է նպաստի նշանակման համար փետրվարին, ապա նպաստը կնշանակվի մարտից:

3.2 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքների համար.

3.2.1 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 1), տեղեկանքներ եկամուտների մասին և ընտանիքը նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսից.

Օրինակ` ընտանիքը հաշվառված չէ 1995 թվականի նոյեմբերին: Նպաստի համար դիմել է 1998 թվականի ապրիլին: Եթե ընտանիքի կողմից ներկայացված փաստաթղթերի արդյունքում ընտանիքը ձեռք է բերում նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մայիսից:

3.3 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքների համար.

3.3.1 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ հաշվառվում է ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը և ընտանիքին` նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում, նշանակվում է նպաստ դիմելու հաջորդ ամսից.

Օրինակ` եթե ընտանիքը երբևէ հաշվառված չի եղել «Փարոս» համակարգում և դիմել է նպաստի համար ընթացիկ տարվա հոկտեմբերին, ապա ընտանիքը հաշվառվում է և արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստը նշանակվում է նոյեմբերից:

3.4. Առավել անապահով ընտանիքների համար.

(3.4-րդ կետը լրաց. 26.11.98 N 204-Պ)

3.4.1 Համայնքներից ընթացիկ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում ստացված առավել անապահով ընտանիքների նպաստը նշանակվում է հունվարից, իսկ ապրիլ և հաջորդ ամիսների ընթացքում ստացված ցուցակներում ընդգրկվածների նպաստը նշանակվում է ցուցակն ստանալուց հաջորդ ամսից:

Օրինակ` եթե համայնքն առավել անապահով ընտանիքների ցուցակը կենտրոն է ներկայացվել տվյալ տարվա մարտ ամսին, այդ ընտանիքների նպաստը կնշանակվի նույն տարվա հունվար ամսից, եթե ներկայացրել է մայիսին, ապա` հունիսից:

(3.4.1-ին կետը լրաց. 26.11.98 N 204-Պ)

 

4. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

 

4.1 Նպաստը տրվում է առավելագույնս մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը:

4.2 Եթե ընտանիքում կան այնպիսի անդամներ, որոնց որևէ սոցիալական խմբին պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նշանակվում է մինչև այդ ժամկետի լրանալու ամիսը ներառյալ:

Օրինակ` ա) եթե ընտանիքում կա մինչև 2 տարեկան երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտը ներառյալ,

բ) եթե ընտանիքում կա 2-րդ խմբի հաշմանդամ, որի հաշմանդամության ժամկետը լրանում է հուլիսին, ապա նպաստը նշանակվում է մինչև հուլիս ամիսը ներառյալ:

4.2.1 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի (հավելված 1) պատկանելու ժամկետը լրանում է տարիքի հետ կապված (Ա 55, Ա 66, Մ23, Մ 45, Ե 77, Ե 56, Ա 34, Ս 12 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.

Օրինակ` ա) եթե մինչև երեխայի 2 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 2 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է,

բ) եթե մինչև ծնողազուրկ երեխայի 18 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 18 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:

4.2.2 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է (Հ 11, Հ 22, Հ 33, Հ 44, Կ 87 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:

4.2.3 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և ժամկետը լրանալու պահին չի ներկայացվում համապատասխան փաստաթուղթ նպաստի իրավունքը պահպանելու մասին, ապա այդ ընտանիքների նպաստի վճարումը կասեցվում է 2 ամսով:

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը մեծ է 35.2-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը չի պահպանում նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը կասեցվում է մինչև հոկտեմբեր:

Նպաստի իրավունքը կասեցվում է նաև քաղաքացու կողմից անընդմեջ երեք ամիս նպաստը չստանալու դեպքում:

4.2.4 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում բերում են համապատասխան փաստաթուղթ հաշմանդամության պահպանման մասին (ընդ որում անկախ խմբից) և ձեռք են բերում նպաստի իրավունք, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցման ամսից:

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո սեպտեմբեր ամսին բերում է փաստաթուղթ սոցիալական խումբը պահպանելու մասին (ընդ որում անկախ խմբից) և ընտանիքի նպաստի իրավունքը վերականգնվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է օգոստոսից:

4.2.5 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում չեն բերում համապատասխան փաստաթուղթ սոցիալական խմբի պահպանման մասին, բայց ձեռք են բերում նպաստի իրավունք ընտանիքում եղած այլ փոփոխությունների արդյունքում, ապա նպաստի վճարումը շարունակվում է դիմելու հաջորդ ամսից:

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ժամկետի լրացման (օգոստոս) արդյունքում ընտանիքը կորցրել է նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից) և ընտանիքի այլ անդամ սեպտեմբերին դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ, որի արդյունքում ընտանիքը ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.2-ից), ապա սեպտեմբերին դիմելու դեպքում նպաստը կնշանակվի հոկտեմբերից:

4.3 Եթե ընտանիքում կան մի քանի ժամկետով սոցիալական խումբ ունեցող անդամներ, ապա նպաստը նշանակվում է մինչև ամենավաղ ժամկետի լրացման ամիսը ներառյալ և նպաստի իրավունքի վերանայման արդյունքում իրավունքի պահպանման պայմաններում նպաստը նշանակվում է մինչև հաջորդ սոցիալական խմբի ժամկետի լրանալը:

Օրինակ` եթե նպաստի իրավունք ունեցող ընտանիքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) կա երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, հաշմանդամ երեխա, որի 16 տարեկանը լրանում է օգոստոսին և 3-րդ խմբի հաշմանդամ, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտ ներառյալ: Եթե այդ ժամկետից հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մինչև օգոստոսը ներառյալ և այդպես շարունակ:

4.4. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստը նշանակվում է 6 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան տվյալ օրացուցային տարվա վերջը:

(4.4-րդ կետը լրաց. 26.11.98 N 204-Պ)

 

5. ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

5.1. Նպաստի նշանակման համար դիմումի ներկայացումը.

5.1.1 Նպաստը նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է փաստացի բնակության վայրի կենտրոն, որի համար լրացվում է հավելված 2-ում բերված դիմումի ձևը:

5.1.2 Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքներից չի պահանջվում լրացուցիչ փաստաթղթեր: Եթե այդ ընտանիքներում հաշվառվելուց հետո տեղի են ունեցել փոփոխություններ, ապա նրանք պետք է ներկայացնեն դրանք ամրագրվող փաստաթղթեր:

5.1.3 Նախորդ 12 ամիսներից ավելի վաղ ժամկետներում «Փարոսում» հաշվառված կամ «Փարոսում» երբևէ չհաշվառված ընտանիքները դիմումի հետ ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթեր:

5.1.4 Կենտրոնի աշխատակիցը ստուգում է դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի ճշտությունը, դիմումի վրա նշում է ստացման ամսաթիվը:

5. Ներկայացված տեղեկանքները պետք է կնքված լինեն: Ջնջումներով կամ ուղղումներով տրված տեղեկանքները և այլ փաստաթղթերը չեն ընդունվում:

Կենտրոնի աշխատակիցը դիմումներն ընդունելիս դիմողին, ստորագրությամբ, ծանոթացնում է ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգին:

5.2. Նպաստի գործի կազմումը.

5.2.1 Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող աշխատակիցը որոշում է ընտանիքի նպաստի իրավունքը (կարիքավորության միավորը):

5.2.2 Տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպում է կարգադրությունը (հավելված թիվ 3): Վերջինում նպաստի իրավունք ունենալու դեպքում նշվում է նպաստի չափը, մերժելու դեպքում` պատճառը:

5.2.3 Ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում կենտրոնի աշխատակիցը կազմում է նպաստի գործ (գործի շապիկի ձևը բերված է հավելված թիվ 4-ում): Նպաստի գործին տրվում է հերթական համար:

5.2.4 Կարգադրությունը հաստատվում է տնօրենի կողմից ստորագրությամբ և կնիքով:

5.2.5 Շաբաթը մեկ անգամ տեսուչը տեղեկատվական բազայում ստացված դիմումների և նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանից տպագրում է տվյալ շաբաթվա ընթացքում լրացված էջերը և կարում այդ նպատակի առանձնացված թղթապանակում: Հաշվառման մատյանների ձևերը բերված են համապատասխանորեն հավելված թիվ 5 և 6-ում:

5.2.6 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը նպաստի գործը տեղադրում է վճարվող գործերի շարքում:

5.3 Նպաստի վճարման ձևակերպումը.

5.3.1 Նպաստը վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ:

5.3.2 Ընտանիքի չափահաս անդամի պահանջով ընտանեկան նպաստի նրա բաժինը վճարվում է առանձին:

5.3.3. Նպաստը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է վճարվել նաև քաղաքացու օրինական ներկայացուցիչներին (խնամակալ, հոգաբարձու, օգնական):

Ընդ որում այդ քաղաքացու տվյալները լրցվում են ընտանիքի սոցիալական անձնագրում` 24-րդ դաշտում նշելով «բաց»:

5.4 Նպաստի վճարման դադարեցման ձևակերպումը.

5.4.1 Նպաստի վճարումը դադարեցվում է.

 նպաստի իրավունքը կորցնելու հաջորդ ամսից,

 փաստագրումից կամ հաշվառումից հետո 12 ամիս անց սոցիալական անձնագրում եղած տվյալները հաստատող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում: 

■ Նշանակված, բայց չստացված նպաստի գումարները վճարվում են միայն անցած երեք ամսվա ժամանակահատվածի համար:

■ Կենտրոնի կամ փոստային բաժանմունքի մեղքով չվճարված գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

5.4.2 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպագրում դադարեցման կամ կասեցման կարգադրություն (հավելված թիվ 7), որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ և կնիքով:

5.4.3 Նպաստի գործի դադարեցման դեպքում «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային և թղթային մատյանում» «ծանոթություն» սյունակում նշվում է նպաստի վճարման դադարեցման որոշումը և ամսաթիվը:

Նպաստի գործը վերադարձվում է «Փարոս» համակարգի գործերի ընդհանուր շարք:

5.5 Նպաստի իրավունքը կորցրած ընտանիքը հետագա ժամանակաշրջանում ընտանիքի որևէ տվյալ փոփոխության արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում դիմում է կենտրոն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշմամբ սահմանված ՀՀ-ում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի և սույն հրահանգով սահմանված կարգով:

5.5.1 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տվյալ ընտանիքի նպաստի նախկին գործը վերադարձնում է վճարվող գործերի շարքը և նպաստի գործը վարում հրահանգով սահմանված կարգով:

5.5.2 Նպաստի գործին տրվում է նոր հերթական համար:

5.6. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստի գործի վարումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված կարգով: Նպաստառու ընտանիքների համար կազմվում է նպաստի նշանակման կարգադրություն, որի բովանդակությունը բերված է հավելված թիվ 2լ-ում:

(5.6-րդ կետը լրաց. 26.11.98 N 204-Պ)

 

6. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

6.1. Նշանակված նպաստը վճարման է ուղարկվում փոստային բաժանմունք վճարման ամենամսյա ցուցակներով:

6.2. Նպաստների վճարման և փոստային բաժանմունքների հետ փոխադարձ հաշվետվության կարգը սահմանվում է ՀՀ սոցիալական ապահովության և ՀՀ կապի նախարարությունների համատեղ հաստատած առանձին հրահանգով:

 

7. ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՅԼ ԿԵՆՏՐՈՆ

 

7.1 Նպաստի գործը տեղափոխվում է այլ կենտրոն նպաստառուի դիմումի համաձայն:

7.2 Դիմումում պետք է նշված լինի կենտրոնի անվանումը և հասցեն, որտեղ պետք է ուղարկվի նպաստի գործը:

7.3. Նպաստ ստացողի դիմումի համաձայն նպաստի գործը դիմումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ուղարկվում է պատվիրված առաքումով: Ընդ որում ուղեկցող նամակում կենտրոնի պետը նշում է, թե մինչև որ ամիսն է վճարվել նպաստը:

7.4 Կենտրոնում «դիմումների գրանցման» և «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման» էլեկտրոնային և թղթային մատյաններում «ծանոթություն» սյունակում նշվում է փոստի անդորրագրի համարը և ամսաթիվը:

7.5. Նպաստ ստացողի փաստաթղթերի տեղափոխման մասին դիմումի և ուղեկցող նամակի պատճենը, որի հիման վրա ուղարկվել է նպաստի գործը կարվում են առանձին թղթապանակում և պահվում են հաշվապահական փաստաթղթերին համահավասար համապատասխան ժամկետով:

7.6 Առաջին անգամ դիմած և նախորդ մեկ ամսվա ընթացքում բնակության վայրը փոխած ընտանիքի նախկին բնակության վայրի կենտրոնից պահանջվում է տեղեկանք, որ նրան նպաստ նշանակված չի եղել:

 

 

Հավելված 1


Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 

Ց Ա Ն Կ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Կոդը

Անվանումը

 Պահանջվող տեղեկանքը

1

2

3

Հ 11 հաշմանդամ 1-ին խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք
 կենսաթոշակ նշանակող մարմնից կամ
կենսաթոշակի վկայական
Հ 22 հաշմանդամ 2-րդ խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք
կենսաթոշակ նշանակող մարմնից կամ
կենսաթոշակի վկայական
Հ 33 հաշմանդամ 3-րդ խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք
կենսաթոշակ նշանակող մարմնից կամ
կենսաթոշակի վկայական
Հ 44 հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան տեղեկանք կենսաթոշակային ապահովության
տարածքային կենտրոնից կամ
կենսաթոշակի վկայական
Ա 55 անչափահաս երեխա մինչև 2 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Ա 66 անչափահաս երեխա 2-ից 18 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Կ 88 կենսաթոշակառու (աշխատանքային`
տարիքային, արտոնյալ, երկարամյա,
սոցիալական` ծերության)
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
Գ 99 գործազուրկ տեղեկանք զբաղվածության տարածքային
կենտրոնից
Հ 00 հղի կին (20 շաբաթական) տեղեկանք կանանց կոնսուլտացիայից
Ս 12 ուսանող (մինչև 23 տարեկան) տեղեկանք ուսումնական հաստատությունից
անվճար բաժնում սովորելու մասին
Մ 23 միակողմանի ծնողազուրկ երեխա
(մինչև 21 տարեկան)
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
կամ կենսաթոշակի վկայական, ծնողի
մահվան վկայական
Մ 45 միայնակ մոր երեխա տեղեկանք քաղաքացիական կացության
ակտերի գրանցման տարածքային բաժնից`
երեխայի ծննդյան վկայականում հոր
վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին
Ա 34 ամուսնալուծված
ընտանիքի երեխա
ամուսնալուծության վկայականի կամ դատարանի
վճռի, հայրություն ճանաչելու մասին
վկայականի պատճենը
Ե 56 երկկողմանի ծնողազուրկ
երեխա (մինչև 21 տարեկան)
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
կամ կենսաթոշակի վկայական, ծնողի
մահվան վկայական
Կ 87 միայնակ կենսաթոշակառու տեղեկանք ԲՇՏ-ից, տեղեկանք
ինքնակառավարման մարմնից
Կ 86 տարեց կենսաթոշակառու տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից

 

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 


Հավելված թիվ 2

 

___________________________________________________________

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին

 

Քաղ. ______________________________________________________ -ից

 

Հասցեն_______________________________________________________

 

Անձնագրի սերիան ____________ N ______________ տրված_______________

 

_________________________________ հեռախոս N ___________________

 

Ընտանիքի սոցիալական անձնագրի N________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ իմ ընտանիքիս` բաղկացած _______ անձից, նշանակել ընտանեկան նպաստ:

 

Կից ներկայացնում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ տվյալների վերաբերյալ փաստաթղթեր` բաղկացած ____ էջից:

 

_____ _____________ 199  թ.

_________________
դիմողի ստորագրությունը

 

Ընտանեկան նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ____ էջից

 

ընդունված է _____ ___________199  թ.

_____________________
աշխատողի ստորագրություն

 

Մտից թիվ N_______________
 

Չբավականացնող փաստաթղթերը`

1. _________________________________________
2. _________________________________________
3. _________________________________________
4. _________________________________________
5. _________________________________________

Չբավականացնող փաստաթղթերի մասին ծանուցումն ինձ հանձնված է

____ ___________199  թ.

_____________________
դիմողի ստորագրությունը

Չբավականացնող փաստաթղթերը _______ էջ

Ընդունված է ____ ____________199___թ.

_____________________
աշխատողի ստորագրություն

___________________________________________________________________

կտրման գիծ

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՉԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Չբավականացնող փաստաթղթերը` 1. ______________________________________
2. ______________________________________
3. ______________________________________
4. ______________________________________
5. ______________________________________
ներկայացնել մինչև ____ ___________________ 199   թ.

 

Համաձայն ենք, որ մեր ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակվելու դեպքում այն վճարվի

_______________________________________________-ի անունով,

ազգանուն, անուն, հայրանուն

որի համար ստորագրում ենք`

 

հ/հ

Ընտանիքի չափահաս անդամների
ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն

1    
2    
3    
4    
5    
6    
7    
8    
9    

 

Պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների ճշտության համար: Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկ ամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին: Ինձ տեղյակ է պահված, որ ընտանիքիս վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքն առնվազն մեկ տարի զրկվում է նպաստ ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը հետ է պահվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

ներկայացնել մինչև ___ ______________199  թ.

 

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 


Հավելված թիվ 3

 

________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն  N

 

Քաղ. ________________________________________ ընտանիքին_________

ազգանուն անուն հայրանուն

 

սոց. անձնագրի N ______ միավորը`  ______ անդամների թիվը ________

ՀՀ կառավարության 199  թ. ________________ ______-ի N_______ որոշման

համաձայն կարիքավորության սահմանային մեծության արժեքը սահմանվել է

______ բազային նպաստը ___________ դրամի չափով, հավելումը ______

_______ դրամի չափով: Նշանակել ընտանեկան նպաստ ամսական

ընդամենը`_____________ դրամ չափով:

Վճարել սկսած _________ __________________ 199  թ.-ից

մինչև ______ ___________________199  թ.:

Հաշվարկը կատարեց _________________________________________ տեսուչ`

ստորագրություն

____________________ ___________ __________________199  թ.

Կենտրոնի տնօրեն _________________________________________________

ստորագրություն

Կ.Տ. ________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի

_____________________________________________________________

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն  N

 

Քաղ. ______________________________________ ընտանիքին ______________

ազգանուն, անուն, հայրանուն

 

սոց. անձնագրի N ______, միավորը` _______, անդամների թիվը ______

Մերժել նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորը ցածր է ՀՀ կառավարության

199  թ. __________ _________-ի N __________ որոշմամբ սահմանված

կարիքավորության սահմանային արժեքի ______ մեծությունից:

_____________________տեսուչ

ազգանուն ա., հ. ստորագրություն

________________ ___________ ________________ 199  թ.

Կենտրոնի տնօրեն __________________________________

ստորագրություն

Կ. Տ.

 

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 


Հավելված թիվ 4

 

ՀՀ ________________մարզ,

__________________սոցիալական ծառայությունների
տարածքայիան կենտրոն

 

 

 

 

կենտրոնի կոդը

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾ N

 

Սոցիալական անձնագրի համարը ____________________

Հասցե ____________________________________

Փոստային ձեռնարկության ինդեքսը __________________

Հեռախոս ______________________

Ընտանեկան նպաստը նշանակված է

1. _______________________«_______» ______________ 19 __թ.-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

2. _______________________«_______» ______________ 19 __թ.-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

3. _______________________«_______» ______________ 19 __թ.-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

4. _______________________«_______» ______________ 19 __թ.-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

5. _______________________«_______» ______________ 19 __թ.-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

 

ՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

 _ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

 _ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

ՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

 _ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

 _ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

 _ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
գործի թերթերի քանակը

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ամսաթիվ

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

_ _ _ _ _ _ _ _
ստորագրություն

 

ՆՇՈՒՄՆԵՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվառումից հանել ------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Վճարված է մինչև ---------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

Հաշվառել ------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Նշանակել -----------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

 

Հաշվառումից հանել ------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Վճարված է մինչև ---------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

Հաշվառել ------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Նշանակել -----------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

 

Հաշվառումից հանել ------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Վճարված է մինչև ---------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

Հաշվառել ------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Նշանակել -----------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

 

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 


Հավելված թիվ 5

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

հ/հ

ամսաթիվ ՍԱ-ի համարը

դիմողի ազգանունը, անունը, հայրանունը

հասցեն

բովանդակություն ծանոթություն
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 


Հավելված թիվ 6

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

նպաստի գործի համարը

ՍԱ-ի համարը   նպաստառուի ազգանունը, անունը հայրանունը

նպաստառուի հասցեն  

նպաստ նշանակելու ամսաթիվը

ծանոթություն
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 152-Պ հրամանով

 


Հավելված թիվ 7

 

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն  N

 

Քաղ. _____________________________________ ընտանիքին_______________

ազգանուն, անուն, հայրանուն

սոց. անձնագրի N_________, միավորը` _________, անդամների թիվը  ___

Կասեցնել (դադարեցնել) նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորը ցածր է ՀՀ

կառավարության 199  թ. ________ ________-ի N _________

որոշմամբ սահմանված կարիքավորության սահմանային արժեքի __________

մեծությունից մինչև 199 թ._______________ ___________-ը:

____________________________ տեսուչ

ազգանուն ա., հ., ստորագրություն

_________________ ______ _____________199  թ.

 

ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ___________________________

ստորագրություն

Կ. Տ.

 

 

 

Հավելված թիվ 1լ

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. նոյեմբերի 26-ի
թիվ 204-Պ հրամանով

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ կառավարության 199 թ. __________ ___ -ի  N___ որոշմամբ հաստատված 5 % քվոտայի սահմաններում _______ համայնքի համար սահմանված առավել անապահով ընտանիքների թիվը կազմում է ________: __________________ համայնքի հանձնաժողովը _____________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին է հանձնում առավել անապահով ընտանիքների ցուցակն ընդամենը _____________ ընտանիք և __________ ընտանիքների անդամներ, ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկելու համար:

Արձանագրությունը կազմվել է 2 օրինակից:

Հանձնեց

____________________
ավագանու ղեկավարի ազգանուն, ա., հ.

___________
ստորագրություն
Կ.Տ.

 

Ընդունեց

____________________
ՍԾՏԿ-ի տնօրենի ազգանուն, ա., հ.

___________
ստորագրություն
Կ.Տ.

 

___ _______ 199  թ.

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

առավել անապահով ընտանիքների

 

ՍԱԻ-ի N

Ազգանուն, անուն, հայրանուն

Ընտանիքի անդամների թիվը

Հասցե

 

 

 

 

 
         

(հավելվածը լրաց. 26.11.98 N 204-Պ)

 

 

Հավելված թիվ 2լ

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
1998 թ. նոյեմբերի 26-ի
թիվ 204-Պ հրամանով

 

 

_________________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Քաղ. ____________________________ընտանիքին

ազգանուն, անուն, հայրանուն

 

 

սոց. անձնագրի N ______________, անդամները թիվը ________

 

Համաձայն ՀՀ կառավարության 199  թ. ______________ ___ -ի N ________

 

որոշման, սահմանվել է բազային նպաստը ________ դրամի չափով,

 

հավելումը ___ դրամի չափով: Նշանակել որպես առավել անապահով ընտանիքի ընտանեկան նպաստ

 

ամսական ընդամենը` ______ դրամ չափով:

 

Վճարել` սկսած _____  __________ 199  թ.-ից

 

մինչև _____ ________ 199  թ.:

 

Հաշվարկը կատարեց _______________ տեսուչ

ստորագրություն

 ___________ ____ _______ 199  թ.

 

Կենտրոնի տնօրեն __________

ստորագրություն

 

Կ.Տ.

(հավելվածը լրաց. 26.11.98 N 204-Պ) 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 նոյեմբերի1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980204

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2005, N 87-Ն 11.08.2005, N 152-Պ
26.11.1998, N 204-Պ 10.01.1999, N 152-Պ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան