Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/69-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2004-14.05.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.15/2(150) Հոդ.14
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
22.09.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 32903422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

22 սեպտեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 03/69-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» և «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը (կցվում է):

 

Մ/Ծ գեներալ-մայոր

Ա. Ավետիսյան

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի՝

22 սեպտեմբերի  2003 թ.

N 03/69-Ն հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» և «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների, բացառությամբ՝ մաքսային սահմանով խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը:

2. Սույն հրահանգում օգտագործված՝ սույն հրահանգով չսահմանված հասկացությունները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման սույն հրահանգով սահմանվող ընթացակարգը կիրառվում է ապրանքներ տեղափոխող անձի նախաձեռնությամբ: Եթե ապրանքներ տեղափոխող անձը հայտարարագրման սույն հրահանգով սահմանվող ընթացակարգը կիրառելու ցանկություն չի հայտնել, ապա այն չի կիրառվում:

 

II. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՎԱՅՐԸ

 

4. Սույն հրահանգով նախատեսված նախնական հայտարարագրումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության անձ հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ հայտարարատու) կողմից ՀՀ մաքսային սահմանով երեսուն օրվա (այսուհետ՝ հաշվետու ժամանակաշրջան) ընթացքում, մեկ կամ մի քանի խմբաքանակներով, միևնույն մաքսային ռեժիմով լրացված մեկ կամ մի քանի նախնական մաքսային հայտարարագրերի (այսուհետ՝ նախնական հայտարարագրերի փաթեթ) հիման վրա առնվազն 300 մլն. դրամ մաքսային արժեքով ապրանքների տեղափոխման դեպքում:

Հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող միևնույն մաքսային ռեժիմով լրացված բոլոր նախնական մաքսային հայտարարագրերն ապրանքներ տեղափոխող անձը պետք է ներկայացնի միաժամանակ (միևնույն օրվա ընթացքում) և այդ հայտարարագրերով (հայտարարագրով) հայտարարագրվող ապրանքների գումարային մաքսային արժեքը պետք է կազմի առնվազն 300 մլն դրամ:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ապրանքներ տեղափոխող անձի կողմից կարող է ներկայացվել նախնական հայտարարագրերի 2 փաթեթ՝ սույն հրահանգի 5-րդ կետում նշված մաքսային ռեժիմներին համապատասխան:

Մեկ նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքները պետք է մաքսային սահմանով տեղափոխվեն միևնույն մատակարարման պայմանագրի հիման վրա և միևնույն սահմանային մաքսային մարմնով:

5. Սույն հրահանգով նախատեսված նախնական հայտարարագրումը կարող է իրականացվել միայն այն դեպքերում, երբ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը նախատեսվում է իրականացնել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» կամ «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով:

6. Նախնական հայտարարագրումն իրականացվում է այն մաքսային մարմնում (այսուհետ՝ սպասարկող մաքսատուն), որտեղ մաքսային օրենսդրությանը համապատասխան հայտարարագրվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման:

 

III. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

7. Սույն հրահանգով սահմանվող նախնական հայտարարագրման ընթացակարգից օգտվելու համար՝ հայտարարատուն մաքսային սահմանով ապրանքների առաջին խմբաքանակի տեղափոխմանը նախորդող 30-րդ օրվանից սկսած մինչև 7-րդ օրը, սպասարկող մաքսատուն է ներկայացնում նախնական մաքսային հայտարարագիր (հայտարարագրեր), որի ձևը և լրացման կարգը համընկնում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կիրառվող մաքսային հայտարարագրի ձևին և լրացման կարգին, բացառությամբ սույն հրահանգով նախատեսված դեպքերի: Նախնական մաքսային հայտարարագրին կից հայտարարատուն ներկայացնում է ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ այն փաստաթղթերի (այսուհետ՝ լրացուցիչ փաստաթղթեր), որոնք նախապես (նախքան ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանը հատելը) չեն կարող ներկայացվել, քանի որ.

- դրանք վերաբերում են ապրանքների փաստացի առաքված քանակներին (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր և նմանատիպ փաստաթղթեր) կամ

- այդ փաստաթղթերի ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների փորձաքննություն անցկացնելու հետ (համապատասխանության հավաստագիր և նմանատիպ փաստաթղթեր):

8. Սույն հրահանգի առումով, որպես մեկ խմբաքանակ համարվում է ապրանքներ տեղափոխող միևնույն անձի կողմից միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված նախնական հայտարարագրերի մեկ փաթեթով հայտարարագրված ապրանքների այն մասը, որը մաքսային սահմանը հատելու է մեկ օրվա ընթացքում:

9. Սպասարկող մաքսատունը նախնական հայտարարագրի (հայտարարագրերի) հիման վրա հաշվարկում է համապատասխան մաքսային վճարների գումարները (բացառությամբ մաքսավճարի) և հայտարարագիրը (հայտարարագրերը) համարակալում է տեղեկատու համարով, ինչից հետո՝ ոչ ուշ‚ քան նախնական հայտարարագրերի տվյալ փաթեթով հայտարարագրված ապրանքների առաջին խմբաքանակի մաքսային սահմանով տեղափոխմանը նախորդող 6-րդ օրը հայտարարատուն մաքսատուն է ներկայացնում այդ գումարները պետական բյուջե փոխանցելը հավաստող փաստաթուղթ (բանկի կողմից վավերացված «Մաքսային վճարների և այլ գանձումների փոխանցման հանձնարարական»):

Մաքսավճարի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

10. Նախնական հայտարարագրում նշվում են մաքսային սահմանով տեղափոխման ենթակա ապրանքներին առնչվող բոլոր այն տեղեկությունները, որոնք ենթակա են հայտարարագրման այդ ապրանքները նախատեսվող մաքսային ռեժիմով բաց թողնելու համար:

11. Նախնական հայտարարագիրը լրացնելիս՝ «Հայտարարագիր» սյունակի երրորդ ենթաբաժնում ձեռքով նշվում է «ՆՀ» տառային ծածկագիրը, իսկ 44-րդ սյունակում կատարվում է «մատակարարումը սկսած — - ից մինչև — - » գրառումը՝ օրացուցային ամսաթվի, ամսվա և տարեթվի նշումով: Նախնական հայտարարագիրը հաշվառման (գնահատման) համարով չի համարակալվում:

12. Նախնական հայտարարագրով հայտարարագրված ապրանքների մաքսային սահմանով սույն հրահանգին համապատասխան տեղափոխումը թույլատրվում է միայն նախնական հայտարարագրի 44-րդ սյունակում նշված ժամանակահատվածի ընթացքում:

13. Սույն հրահանգի 9-րդ կետում նշված մաքսային վճարների գումարները պետական բյուջե փոխանցելը հավաստող փաստաթուղթը (փաստաթղթերը) հայտարարատուի կողմից սպասարկող մաքսատուն ներկայացնելու օրը սպասարկող մաքսատունը 3 օրինակից տպում է նախնական հայտարարագիրը (հայտարարագրերը): Նախնական հայտարարագրի բոլոր օրինակները գործող կարգի համաձայն վավերացվում են հայտարարատուի և սպասարկող մաքսատան կողմից: Նախնական հայտարարագրի օրինակներից մեկը մնում է սպասարկող մաքսատանը, մեկ օրինակը տրվում է հայտարարատուին, մեկ օրինակը սպասարկող մաքսատան կողմից հնգօրյա ժամկետում հանձնվում է այն սահմանային մաքսային մարմնին (այսուհետ՝ ապրանքների բացթողնման մաքսային մարմին), որով պետք է մաքսային սահմանով տեղափոխվեն տվյալ նախնական հայտարարագրով հայտարարագրված ապրանքները:

14. Սպասարկող մաքսատունը, ըստ նախնական մաքսային հայտարարագրերի փաթեթների, վարում է նախնական մաքսային հայտարարագրերի հաշվառման թղթապանակ՝ ապրանքներ տեղափոխող յուրաքանչյուր անձի համար: Թղթապանակի ներսում՝ մաքսային սահմանով բացթողման միևնույն մաքսային մարմնով ապրանքներ տեղափոխելու համար ներկայացված նախնական մաքսային հայտարարագրերի համար վարվում է ապրանքների հայտարարագրված ընդհանուր քանակության հաշվառման մատյան (ձևը կցվում է):

 

V. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ

 

15. Ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի ժամանումից հետո հայտարարատուն ապրանքների բացթողման մաքսային մարմին է ներկայացնում տվյալ խմբաքանակին վերաբերող լրացուցիչ փաստաթղթերը, որոնց պատճենները պահելով իր մոտ՝ բնօրինակները ապրանքների բացթողման մաքսային մարմինը վերադարձնում է հայտարարատուին:

16. Ստանալով սույն հրահանգի 13-րդ և 15-րդ կետերում նշված փաստաթղթերը ապրանքների բացթողման մաքսային մարմինը ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի ժամանումից հետո իրականացնում է այդ ապրանքների մաքսային հսկողությունը, այդ թվում՝ մաքսային զննումը՝ ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայով սահմանված «ապրանքների և տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննում» ընթացակարգով, ինչից հետո.

ա) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա ապրանքների բացթողման մաքսային մարմնի կողմից կազմվում է ապրանքների բացթողման ակտ (ձևը կցվում է), որը վավերացվում է մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի անձնական կնիքով և ստորագրությամբ և հայտարարատուի կնիքով և (կամ) ստորագրությամբ: Ապրանքների բացթողման ակտի փոխադարձ վավերացումից հետո.

- ապրանքների ներմուծման դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լրացվում է փոխադրման ամփոփագիր, որով ապրանքներն առանց մաքսային ապահովման միջոցներ կիրառելու և առանց պարտադիր մաքսային ուղեկցման ուղարկվում են հայտարարատուի նախանշած նշանակման վայրը.

- ապրանքների արտահանման դեպքում թույլատրվում է դրանց արտահանումը՝ հաշիվ ապրանքագրի և (կամ) բեռնագրի վրա կատարելով մաքսային սահմանով տվյալ ապրանքների բացթողումը թույլատրված լինելու մասին նշում, որը վավերացվում է ապրանքների բացթողման մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով և ստորագրությամբ:

բ) Եթե հայտնաբերվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա ապրանքների հետագա մաքսային ձևակերպումներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

17. Ապրանքների բացթողման մաքսային մարմինը վարում է ապրանքների բացթողման ակտերի հաշվառման մատյան (ձևը կցվում է), որով իրականացվում է նախնական հայտարարագրերով հայտարարագրված ապրանքների քանակային մնացորդի հաշվառումը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում: Նախնական հայտարարագրերով հայտարարագրված ապրանքների քանակային մնացորդի սպառվելուց հետո ապրանքների բացթողման մաքսային մարմինը դադարեցնում է սույն հրահանգով նախատեսված բացթողման ընթացակարգի կիրառումը:

18. Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 5-օրյա ժամկետում ապրանքների բացթողման մաքսային մարմինը, ապրանքների բացթողման ակտերի հաշվառման մատյանում ներառված տեղակատվության հիման վրա սպասարկող մաքսատանը տրամադրում է ապրանքներ տեղափոխող տվյալ անձի կողմից նախնական հայտարարագրման ընթացակարգով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ՀՀ մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն:

 

VI. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ

 

19. Հայտարարատուն հաշվետու ժամանակաշրջանի ավարտից 5 օր հետո 5-օրյա ժամկետում սպասարկող մաքսատուն է ներկայացնում ապրանքներ տեղափոխող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, նախնական հայտարարագրման ճանապարհով մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր (հայտարարագրեր)՝ դրանց կցելով ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում՝ սույն հրահանգի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն տրված փոխադրման ամփոփագրերը):

20. Ընդունելով սույն հրահանգի 19-րդ կետում նշված հայտարարագրերը, սպասարկող մաքսատունը հաշվարկում է մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքներից գանձման ենթակա մաքսային վճարների գումարները: Ինչից հետո.

- Եթե այդ գումարների մեծությունը գերազանցում է նախնական հայտարարագրի ընդունման ժամանակ հայտարարատուի կողմից վճարված գումարների մեծությունը, ապա հայտարարատուին տրամադրվում է մաքսային վճարների բյուջե փոխանցման հանձնարարական, որի հիման վրա հայտարարատուն հաշվետու ժամանակաշրջանի ավարտի օրվան հաջորդող 10-օրյա ժամանակահատվածում իրականացնում է թերի վճարված գումարների վճարումը, որից հետո մաքսային հայտարարագրի վրա մաքսատան կողմից կատարվում է «բացթողումը թույլատրված է» նշումը և հայտարարագրի հայտարարատուի օրինակը հանձնվում է հայտարարատուին:

- Եթե այդ գումարների մեծությունը պակաս է նախնական հայտարարագրի ընդունման ժամանակ հայտարարատուի կողմից վճարված գումարների մեծությունից, ապա մաքսային հայտարարագրի վրա մաքսատան կողմից կատարվում է «բացթողումը թույլատրված է» նշումը և հայտարարագրի հայտարարատուի օրինակը հանձնվում է հայտարարատուին: Հաշվարկվածից ավելի վճարված գումարները հայտարարատուի ընտրությամբ կարող են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվել կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցվել կամ օգտագործվել որպես կանխավճար:

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի՝

22 սեպտեմբերի 2003 թ.

N 03/69-Ն հրամանով

Ա Կ Տ  N

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողՆման

Կազմված է __ ________200  թ.

_________________________
բացթողնման մաքսային մարմինը

-ը ի դեմս

___________________________
պաշտոնատար անձի անունը, ազգանունը,

______________________
հայտարարատուն

-ը ի դեմս

________________________
լիազոր անձի անունը, ազգանունը

-ի, հիմք ընդունելով

______________________
սպասարկող մաքսատունը

ներկայացված

_________________________
տեղեկատու համարը, ամսաթիվը, ամիսը, տարին

նախնական մաքսային հայտարարագիրը, կազմեցին սույն ակտը առ այն, որ.

1. Վերը նշված նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքներից 200  թ. _____________-ի, ստացված խմբաքանակը համապատասխանում է ստորև նշված տվյալներին.

ամիսը, ամսաթիվը

Հ/Հ

Ապրանքի նկարագիրը

Ապրանքի քանակը

Խմբաքանակի համար հայտարարատուի ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերը (անվանումը, տրման ամսաթիվը, տարեթիվը և համարը)

ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

անվանումը

չափման հիմնական միավորով
(կգ)

չափման լրացուցիչ միավորով

           

2. Սույն ակտի 1-ին կետում նշված խմբաքանակի բացթողումից հետո վերը նշված նախնական հայտարարագրով հայտարարագրված ապրանքների քանակային մնացորդը կազմում է.

Հ/Հ

Ապրանքի նկարագիրը

Ապրանքի քանակը

ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

անվանումը

չափման հիմնական միավորով (կգ)

չափման լրացուցիչ միավորով

         

3. Սույն ակտի 1-ին կետում նշված ապրանքները _________________________________

Փ/Ա-ի համարը, լրացման ամսաթիվը, ամիսը, տարին

փոխադրման ամփոփագրով ուղարկվում են __________________

  բեռի նշանակման վայրը

4. Սույն ակտը կազմված է երկու համարժեք օրինակներից, որոնցից մեկը պահվում է մաքսային մարմնում, մյուսը` հայտարարատուի մոտ:

 

___________________________________________________
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը

________________
ստորագրություն

Կ.Տ

 

___________________________________________________
Հայտարարատուի լիազոր անձի անունը, ազգանունը

________________
ստորագրություն

Կ.Տ

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի՝

22 սեպտեմբերի 2003 թ.

N 03/69-Ն հրամանով

 

 Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

 ______________________________________
ապրանքներ տեղափոխող անձի լրիվ անվանումը (անունը, ազգանունը)

-ի կողմից ______________

      հաշվետու ժամանակաշրջանի

___________________________հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված

սկզբի և վերջի ամսաթիվը, ամիսը, տարին

նախնական մաքսային հայտարարագրով (հայտարարագրերով) _____________
մաքսային ռեժիմը
մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողնման ակտերի

 

______________________________

 բացթողնման մաքսային մարմինը

 

Ապրանքը

Նախնական մաքսային հայտարա-
րագրի
տեղեկատու
համարը,
լրացման
ամսաթիվը,
ամիսը,
տարին

Բացթողնման ակտի հերթական
համարը

Բացթողնման ակտի կազմման
ամսաթիվը,
ամիսը,
տարին

Ապրանքի հայտարարագրված ընդհանուր քանակը
(քանակային մնացորդը
նախքան բացթողնման
ակտով խմբաքանակի
բացթողումը)

Բացթողնման ակտով բացթողնված ապրանքի քանակը

Ապրանքի հայտարարագրված քանակության մնացորդը
բացթողնման
ակտով խմբաքանակի
բացթողումից հետո

ծածկագիրն
ըստ ԱՏԳ
ԱԱ-ի

անվանումը

չափման
հիմնական
միավորով
(կգ)

չափման
լրացուցիչ
միավորով

չափման
հիմնական
միավորով
(կգ)

չափման
լրացուցիչ
միավորով

չափման
հիմնական
միավորով
(կգ)

չափման
լրացուցիչ
միավորով

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի՝

22 սեպտեմբերի 2003 թ.

N 03/69-Ն հրամանով

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

____________________________________________
ապրանքներ տեղափոխող անձի լրիվ անվանումը (անունը, ազգանունը)

-ի կողմից ______________

     հաշվետու ժամանակաշրջանի

հաշվետու

_____________________ ժամանակաշրջանի համար _______________ մաքսային ռեժիմով ներկայացված

սկզբի և վերջի ամսաթիվը, ամիսը, տարին մաքսային ռեժիմը

նախնական մաքսային հայտարարագրով _________________ -ով
 

բացթողնման մաքսային մարմինը

 
մաքսային սահմանով տեղափոխման ենթակա ապրանքների ընդհանուր քանակության հաշվառման

 

 Ապրանքը

Նախնական հայտարարագրերի տվյալները (ամսաթիվը, ամիսը, տարին, տեղեկատու համարը)

         

 

 

 

Ընդհանուր քանակը

ծածկագիրն
ըստ ԱՏԳ
ԱԱ-ի

անվանումը

քանակը
չափման
հիմնական
միավորով
(կգ)

քանակը
չափման
լրացուցիչ
միավորով

քանակը
չափման
հիմնական
միավորով
(կգ)

քանակը
չափման
լրացուցիչ
միավորով

քանակը
չափման
հիմնական
միավորով
(կգ)

քանակը
չափման
լրացուցիչ
միավորով

քանակը
չափման
հիմնական
միավորով
(կգ)

քանակը
չափման
լրացուցիչ
միավորով

քանակը
չափման
հիմնական
միավորով
(կգ)

քանակը
չափման
լրացուցիչ
միավորով

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.04.2015, N 221-Ն 14.05.2015, N 03/69-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան