ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2014 թ.
|
N 2846-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000692, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001393 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 27.11.2014 թ. դիմումը.
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) 2005 թվականի հունիսի 23-ին տրված թիվ Կ-XX-000692, 2010 թվականի հոկտեմբերի 21-ին տրված թիվ Կ-XX-001393 լիցենզիաները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |
