Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/46
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.1998-11.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.11.16/14(20)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
15.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15 սեպտեմբերի 1998 թ.

N 01/46

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գույքահարկի արտոնությունների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով.

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Գույքահարկի արտոնությունների մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
նախարար
_________ ԷՍանդոյան
__ ______ 1998 թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ պետ
_________ ԱԹումանյան
հրաման թիվ 01/46
15.09.1998 թ.
 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է գույքահարկի գծով արտոնություններին վերաբերվող մի քանի հարցեր:

Օրենքի 9-րդ հոդվածի ա), գ), դ) կետերի վերաբերյալ`

ա) կետի վերաբերյալ`

Համաձայն գործող շինարարական նորմերի և կանոնների (СНиП, СНРА և այլն) գծային ինժեներատրանսպորտային շինություններ են համարվում.

1. Ավտոմոբիլային ճանապարհները

2. Երկաթուղիները (1520 մմ-ոց)

3. Երկաթուղիները (750 մմ-ոց)

4. Կամուրջները և խողովակները

5. Ավտոմոբիլային և երկաթուղային թունելները

6. Հիդրոտեխնիկական թունելները

7. Արդյունաբերական տրանսպորտը (մոնոռելս, կոնվեյերային տրանսպորտ, խողովակաշարային կոնտեյներային և այլն)

8. Ճոպանուղիները

9. Մետրոպոլիտենը

10. Քաղաքային էլեկտրատրանսպորտային ուղիները (տրամվայի, տրոլեյբուսի)

11. Գազամատակարարման, նավթամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, թունելները և մելիորատիվ ցանցերը

12. Մայրուղային խողովակաշարերը:

գ) կետի վերաբերյալ

Ըստ շինարարական նորմերի և կանոնների (СНиП, СНРА և այլն) ջրամբար են համարվում հետևյալ հիդրոտեխնիկական կառույցները`

1. Գրունտային ջրամբարները

2. Բետոնե և երկաթբետոնե ջրամբարները

դ) կետի վերաբերյալ`

Համաձայն գործող շինարարական նորմերի և կանոնների (СНиП, СНРА և այլն) ժամանակավոր տնակ են համարվում բնակության համար նախատեսված այն շինությունները, որոնք տեղադրված են ժամանակավորապես տրամադրված հողատարածքի վրա և կառուցվում են որոշակի ժամանակահատվածի համար և ենթակա են պարտադիր քանդման:

Օրենքի 10-րդ հոդվածի վերաբերյալ`

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն ժամկետային զինվորական ծառայություն է համարվում պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում ՀՀ զինված ուժեր զորակոչված շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի կուրսանտների (ներառյալ հետուսումնական սահմանված ժամկետի) զինծառայությունը:

Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում ՀՀ զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինծառայությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` համաձայն 1994 թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանյան Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագրի, ժամկետային զինվորական ծառայություն կարող են անցնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանյան Դաշնության սահմանապահ զորքերում:

Նշված արտոնության կիրառման համար հիմք է հանդիսանում իրավասու պետական մարմնի (ՀՀ Պաշտպանության նախարարության կադրերի վարչության, ՀՀ զինված ուժերի Գլխավոր Շտաբի քարտուղարության, զինկոմիսարիատների, համապատասխան զորամասի) կողմից տրված տեղեկանքը, որտեղ նշվում է ծառայության ժամկետը:

Հոդվածի «ա» կամ «գ» կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է գույքի գտնվելու վայրը սպասարկող (փոխադրամիջոցների դեպքում` օրենքով հաշվարկների ներկայացման համար սահմանված կարգով) ՏՀՏ ներկայացնել տեղեկանք` ծառայության մեջ գտնվելու մասին և սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ (որտեղ նշված է հարկվող օբյեկտի նկատմամբ միանձնյա սեփականատեր լինելը կամ բաժնեմասի չափը), իսկ «բ» կետով սահմանված դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար բնակության վայրի սոցապ բաժնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ ԲԱՓՀ-ի (բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողով) տեղեկանքը):

Նշված արտոնությունը դադարում է գործել, եթե հարկվող օբյեկտ հանդիսացող գույքը տրվում է վարձակալության:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
5 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800189

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2003, N 03/17-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան