«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հուլիսի 2005 թ. |
N 358-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ սահմանելու կարգը» հաստատելու մասին» թիվ 96 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ սահմանելու կարգի» 1.2.8 կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վճարողին սպասարկող բանկի ստորաբաժանումը վճարողի հանձնարարականը ընդունելիս, նշում է հանձնարարականի ստացման օրը, ժամը: Միևնույն հաճախորդից տվյալ պահին ընդունված բոլոր հանձնարարականների վրա կարող է նշվել միևնույն ժամը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|