«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11404288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
15 սեպտեմբերի 2004 թ. |
N 205-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 731 որոշմամբ սահմանված դրույթները`
Հրամայում եմ՝
1. Հաստատել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի տիպային օրինակը` ըստ հավելված 1-ի:
2. Հաստատել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի տիպային օրինակը` ըստ հավելված 2-ի:
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |
Հավելված 1 |
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ | ||||||
պետական գույքի կառավարման վարչության, այսուհետ` «Վարձատու», ի դեմս________________ ______________________ որը գործում է _________________________ հիման վրա,
մի կողմից, և _________________________________________________, այսուհետ՝ (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը) «Վարձակալ», ի դեմս ___________________________, որը գործում է ______________ (ազգանունը, անունը, պաշտոնը) _________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին. (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով Վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել ոչ բնակելի տարածք (շենք, կառույց, շինություն), այսուհետ՝ «Օբյեկտ», որը գտնվում է________________________________________________ ________________________________________________________________ (շենքի, կառույցի, շինության հասցեն, տարածքի համար՝ բնորոշ հատկանիշները) հասցեում, _________________________________________________ նպատակով (օգտագործման նպատակները) օգտագործելու համար: Վարձակալության հանձնվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է _________________ (թվերով և բառերով) քառակուսի մետր: 1.2. Սույն պայմանագիրը գործում է ______________ ժամկետով` ___ ___________ թ. մինչև
____ ____________ թ.: (բառերով) 1.3. Օբյեկտը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _______ տարածքային ստորաբաժանման կողմից __________տրված թիվ ___________ սեփականության վկայականի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է «Վարձատու»-ին։ 1.4. Սույն պայմանագիրը կնքելու պահին վարձակալության հանձնված Օբյեկտը գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _____ ________ տարածքային ստորաբաժանման կողմից_____________ տրված թիվ ___________ միասնական տեղեկանքի հիման վրա։ |
2. Կողմերի իրավունքները ԵՎ պարտականությունները
2.1. Վարձատուն իրավունք ունի`
2.1.1. պահանջել Վարձակալից` Օբյեկտն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.
2.1.2. Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը.
2.1.3. եթե Վարձակալը Օբյեկտից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
2.2. Վարձատուն պարտավոր է`
2.2.1. Օբյեկտը Վարձակալին հանձնել հանձնման-ընդունման ակտով` սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 10 օրվանից ոչ ուշ: Հանձնման-ընդունման ակտն ստորագրում են Վարձատուն և Վարձակալը:
Նշված ակտը կցվում է պայմանագրին (թիվ 1/1 ենթահավելված).
2.2.2. Օբյեկտը Վարձակալին տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում.
2.2.3. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Վարձակալին գրավոր տեղեկացնել Օբյեկտն ազատելու անհրաժեշտության մասին՝ կապված շենքը հիմնական վերանորոգման կանգնեցնելու կամ քաղաքաշինական նկատառումներով այն քանդելու վերաբերյալ սահմանված կարգով ընդունված որոշումների հետ:
2.3. Վարձակալն իրավունք ունի`
2.3.1. պահանջել Վարձատուից` սույն պայմանագրի 2.2.1. կետում սահմանված ժամկետում իրեն տրամադրել
Օբյեկտը.
2.3.2. Վարձատուից պահանջել` իրեն տրամադրելու Օբյեկտին վերաբերող փաստաթղթերը:
2.4. Վարձակալը պարտավոր է`
2.4.1. Օբյեկտն օգտագործել պայմանագրի պայմաններին և Օբյեկտի նշանակությանը համապատասխան.
2.4.2. ժամանակին մուծել Օբյեկտն օգտագործելու համար սույն պայմանագրի 3-րդ կետում նախատեսված վճարը (վարձավճարը).
2.4.3. սույն պայմանագրից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցել պետական լիազորված մարմնում: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին.
2.4.4. ժամանակին կատարել վարձակալված Օբյեկտի ընթացիկ վերանորոգումը.
2.4.5. ապահովել Օբյեկտի ինժեներական ցանցերի, հաղորդակցության ուղիների և սարքավորումների պահպանվածությունը.
2.4.6. առանց Վարձատուի գրավոր համաձայնության Օբյեկտում չկատարել փակ և բաց լարանցումներ և չանցկացնել հաղորդակցության ուղիներ, չանել վերանախագծումներ և վերասարքավորումներ։
Վարձակալի կողմից Օբյեկտի նախնական տեսքը խեղաթյուրող ինքնակամ վերակառուցումներ, պատերի, միջնապատերի կամ ծածկերի ամբողջականության խախտում, ցանցերի վերափոխում կամ անցկացում հայտնաբերելու դեպքում դրանք պետք է վերացվեն, իսկ տարածքը բերվի իր նախկին տեսքին` Վարձակալի հաշվին և Վարձատուի որոշած ժամկետում.
2.4.7. վարձակալած Օբյեկտի տարածքներում պահպանել սանիտարահակահամաճարակային կայանների, պետհրշեջվերահսկողության մարմինների պահանջները, ինչպես նաև բոլոր այն կանոնները և նորմերը, որոնք գործում են Վարձակալի գործունեության ձևերի ու վարձակալած Օբյեկտի նկատմամբ.
2.4.8. Վարձատուի որոշած ժամկետներում ազատել տարածքները՝ կապված Օբյեկտի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, Օբյեկտը հիմնական վերանորոգման ենթարկելու կամ քաղաքաշինության նկատառումներով այն քանդելու հետ.
2.4.9. Օբյեկտը և դրան հարող տարածքը պահպանել պատշաճ սանիտարական վիճակում, ինչպես նաև մշտապես պատշաճ վիճակում պահպանել Օբյեկտի ճակատային մասերը.
2.4.10. Վարձատուին անմիջապես տեղեկացնել Օբյեկտի ամեն մի վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ սպառնում է հասցնել) Օբյեկտին, և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վտանգի կանխարգելման համար, ինչպես նաև Օբյեկտը հետագայում քանդելու կամ վնասելու դեմ.
2.4.11. սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում այլ կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր` վարձակալած Օբյեկտը սպասարկելու և էներգետիկ կամ այլ միջոցներով ապահովելու վերաբերյալ.
2.4.12. առանց Վարձատուի գրավոր համաձայնության չկնքել գրավի, ենթավարձակալության պայմանագրեր և չմտնել գործարքների մեջ (իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեջ Օբյեկտի կամ դրա մի մասի վարձակալության իրավունքի ներդրում).
2.4.13. ապահովել Վարձատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքն Օբյեկտ՝ դրա զննման և ստուգման համար.
2.4.14. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Վարձատուին գրավոր տեղեկացնել վարձակալված Օբյեկտի սպասվելիք ազատման մասին՝ կապված ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ դրա վաղաժամկետ դադարեցնելու հետ.
2.4.15. Օբյեկտն ազատելիս այն սարքին վիճակում հանձնել ակտով` հաշվի առնելով բնականոն մաշվածությունը.
2.4.16. սահմանված ժամկետում կատարել Վարձատուի կարգադրությունները՝ ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի տակ են դնում Օբյեկտը, իսկ վարձակալված Օբյեկտից դուրս՝ բնապահպանական և սանիտարական իրավիճակը:
3. Պայմանագրով կատարվող վճարները ԵՎ հաշվարկները
3.1. Պայմանագրի կնքման պահին Օբյեկտի համար ամսական վարձավճարը սահմանվում է
_______ _________ դրամ։
(թվերով և բառերով)
3.2. Վարձակալը Վարձատուի հաշվին փոխանցում է վարձավճարը պայմանագրում նշված հաշվեհամարին` պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր ամսվա համար նույն ամսվա 25-ից (քսանհինգ) ոչ ուշ, որի վերաբերյալ եռօրյա ժամկետում Վարձատուին է ներկայացնում վճարման անդորրագրերի պատճենները:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Վարձակալը պայմանագրի 3.1. կետում նախատեսված վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր օրվա համար Վարձատուին վճարում է տուգանք` ամսական վարձավճարի 0.15 (զրո ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:
4.2. Տուգանքի (տույժի) մուծումը կողմերին չի ազատում պայմանագրով նրանց վրա դրված պարտավորությունները կատարելուց:
4.3. Եթե Վարձակալը պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել Օբյեկտը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա Վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար։ Եթե նման վճարն ամբողջովին չի մարում Վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը։
4.4. Վարձատուն պատասխանատվություն չի կրում Օբյեկտի այն թերությունների համար, որոնք նա նշել է սույն պայմանագիրը կնքելիս, կամ նախապես հայտնի է եղել Վարձակալին։
5. Վարձակալած Օբյեկտի բարելավումները
5.1. Վարձակալած Օբյեկտից Վարձակալի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը։
5.2. Վարձակալի կողմից կատարած վարձակալած Օբյեկտից անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում։
6. Հատուկ պայմաններ
6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից (բացառությամբ օգտագործման իրավունքի): Սույն պայմանագրից օգտագործման իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից, որը կատարվում է 30 օրվա ընթացքում:
6.2. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել կողմերի համաձայնությամբ` ցանկացած այլ ժամկետում:
6.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրերով՝ նոտարական վավերացմամբ:
6.4. Օբյեկտի (շենքերի, շինությունների) վրա արտաքին գովազդի և տեղեկատվության օբյեկտների տեղադրումն իրականացնում է Վարձակալը կամ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքած անձը՝ առանց Վարձատուի համաձայնության, եթե.
6.4.1. այն չի հակասում սահմանված քաղաքաշինական կանոններին (կարգերին).
6.4.2. չի առաջացնում հատուկ թույլտվության անհրաժեշտություն:
6.5. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:
7. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը
7.1. Վարձատուի պահանջով` վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե Վարձակալը`
7.1.1. Օբյեկտն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
7.1.2. էականորեն վատթարացրել է Օբյեկտի վիճակը.
7.1.3. սույն պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը.
7.1.4. սույն պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել Օբյեկտի ընթացիկ վերանորոգումը.
7.1.5. առանց Վարձատուի գրավոր համաձայնության կնքել է գրավի, ենթավարձակալության պայմանագրեր և մտել է գործարքների մեջ (իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեջ Օբյեկտի կամ դրա մի մասի վարձակալության իրավունքի ներդրում):
7.2. Վարձակալի պահանջով` սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`
7.2.1. Վարձատուն Վարձակալի օգտագործմանը չի տրամադրել Օբյեկտը կամ խոչընդոտներ է ստեղծել Օբյեկտը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
7.2.2. Վարձակալին հանձնված Օբյեկտն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Վարձատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Վարձակալին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս։
7.2.3. Հանգամանքների բերումով, որոնց համար Վարձակալը պատասխանատու չէ, Օբյեկտը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի։
8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
9. Պայմանագրին կից հավելվածները
Պայմանագրի անբաժանելի մաս է ____ _________ ______թ. հանձնման-ընդունման ակտը:
10. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները ԵՎ ստորագրությունները
Վարձատու ________________ (հասցեն) ________________ (բանկային վավերապայմանները) ________________ (ստորագրություն)
Կ. Տ. |
Վարձակալ ________________ (հասցեն) ________________ (բանկային վավերապայմանները) ________________ (ստորագրություն)
Կ. Տ. | |
Եթե կողմը քաղաքացի է, ապա` _________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, անձնագրի __________________________________________ ։ սերիան, ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել) |
Ենթահավելված 1/1
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
|
Նշված պայմանագրի ______ կետին համապատասխան` հանձնաժողովը հետևյալ կազմով՝ Վարձատուի ներկայացուցիչ ___________________________________________ , Վարձակալի ներկայացուցիչ ____________________________________________ ________________________________ ներկայացուցիչների մասնակցությամբ կատարեցին ___________________________ հասցեում գտնվող _________________________ ________ ընդհանուր մակերես և _________________ արժեք ունեցող տարածքների զննում: Ստուգման արդյունքում պարզվեց, որ` Շենքը կառուցվել է ____________ թ. և __________ -հարկանի է: 1. Հիմքերը՝______________________________________________________ : 2. Պատերը և դրանց արտաքին հարդարանքը՝_________________________________ : Միջնապատերը՝ ___________________________________________________ : 3. Ծածկերը (վերնահարկային, միջհարկային, նկուղային)՝ _________________________ : 4. Տանիքը՝______________________________________________________ : 5. Հատակը՝______________________________________________________ : 6. Որմնախորշերը (պատուհանների և դռների)՝________________________________ : 7. Ներքին հարդարանքը՝ _____________________________________________ : 8. Սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքավորումը` ջեռուցումը՝ _____________________________________________________ , ջրագիծը՝ _______________________________________________________ , կոյուղին՝ _______________________________________________________ , տաք ջրամատակարարումը՝ ____________________________________________ , էլեկտրալուսավորությունը՝ ____________________________________________ , ռադիոն՝________________________________________________________ , հեռախոսը՝ ______________________________________________________ , օդափոխությունը՝ __________________________________________________ , վերելակները՝ ____________________________________________________ : 9. Այլ աշխատանքներ ________________________________________________ : 10. Մաշվածության տոկոսը ___________________________ օրվա դրությամբ: |
Օբյեկտը հանձնեց ___ _________ ___ թ. _________________
Վարձատու _________________ (ստորագրությունը)
Կ. Տ. |
Օբյեկտն ընդունեց ___ _________ ___ թ. _________________
Վարձակալ _________________ (ստորագրությունը)
Կ. Տ. |
Հավելված 2 |
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
| ||||||
պետական գույքի կառավարման վարչության, այսուհետ` «Փոխատու», ի դեմս________________ ______________________ որը գործում է _________________________ հիման վրա,
մի կողմից, և _________________________________________________, այսուհետ՝ (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը) «Փոխառու», ի դեմս ___________________________, որը գործում է ______________ (ազգանունը, անունը, պաշտոնը) __________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին. (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով Փոխատուն պարտավորվում է Փոխառուի ժամանակավոր, անհատույց օգտագործմանը հանձնել ոչ բնակելի տարածք (շենք, կառույց, շինություն), այսուհետ՝ «Օբյեկտ», որը գտնվում է _________________________________________________________ ________________________________________________________________ (շենքի, կառույցի, շինության հասցեն, տարածքի համար՝ բնորոշ հատկանիշները) հասցեում, _________________________________________________ նպատակով (օգտագործման նպատակները) օգտագործելու համար: Անհատույց օգտագործմանը հանձնվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ________ (թվերով և բառերով) քառակուսի մետր: 1.2. Սույն պայմանագիրը գործում է ___________ ժամկետով` ___ ___________ թ. մինչև
____ ____________ թ.: 1.3. Օբյեկտը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _____ _______ տարածքային ստորաբաժանման կողմից _______տրված թիվ _______ սեփականության վկայականի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է «Փոխատու»-ին։ 1.4. Սույն պայմանագիրը կնքելու պահին անհատույց օգտագործման հանձնված Օբյեկտը գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _____________ տարածքային ստորաբաժանման կողմից_________ տրված թիվ ___________ միասնական տեղեկանքի հիման վրա։ |
2. Կողմերի իրավունքները եվ պարտականությունները
2.1. Փոխատուն իրավունք ունի`
2.1.1. Փոխառուից պահանջել Օբյեկտն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան.
2.1.2. Փոխառուից պահանջել կատարել Օբյեկտի ընթացիկ և հիմնական վերանորոգումը.
2.1.3. եթե Փոխառուն Օբյեկտից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
2.2. Փոխատուն պարտավոր է`
2.2.1. Օբյեկտը Փոխառուին հանձնել հանձնման-ընդունման ակտով` սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 10 օրվանից ոչ ուշ: Հանձնման-ընդունման ակտն ստորագրում են Փոխատուն և Փոխառուն:
2.2.3. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխառուին գրավոր տեղեկացնել Օբյեկտն ազատելու անհրաժեշտության մասին՝ կապված շենքը հիմնական վերանորոգման կանգնեցնելու կամ քաղաքաշինական նկատառումներով այն քանդելու վերաբերյալ սահմանված կարգով ընդունված որոշումների հետ:
2.3. Փոխառուն իրավունք ունի`
2.3.1. պայմանագիրն ստորագրելուց 10 օր հետո պահանջել Փոխատուից հանձնելու սույն պայմանագրի 1.2. կետում նշված Օբյեկտը` դրա բոլոր պատկանելիքներով և փաստաթղթերով.
2.3.2. Օբյեկտը երրորդ անձի օգտագործմանը հանձնել միայն Փոխատուի համաձայնությամբ։
2.4. Փոխառուն պարտավոր է`
2.4.1. Օբյեկտն օգտագործել պայմանագրի պայմաններին և Օբյեկտի նշանակությանը համապատասխան.
2.4.2. սույն պայմանագրից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցել պետական լիազորված մարմնում: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին.
2.4.3. ժամանակին կատարել վարձակալված Օբյեկտի ընթացիկ վերանորոգումը.
2.4.4. ապահովել Օբյեկտի ինժեներական ցանցերի, հաղորդակցության ուղիների և սարքավորումների պահպանվածությունը.
2.4.5. առանց Փոխատուի գրավոր համաձայնության Օբյեկտում չկատարել փակ և բաց լարանցումներ և չանցկացնել հաղորդակցության ուղիներ, չանել վերանախագծումներ և վերասարքավորումներ։
Փոխառուի կողմից Օբյեկտի նախնական տեսքը խեղաթյուրող ինքնակամ վերակառուցումներ, պատերի, միջնապատերի կամ ծածկերի ամբողջականության խախտում, ցանցերի վերափոխում կամ անցկացում հայտնաբերելու դեպքում դրանք պետք է վերացվեն, իսկ տարածքը բերվի իր նախկին տեսքին` Փոխառուի հաշվին և Փոխատուի որոշած ժամկետում.
2.4.6. Օբյեկտի տարածքներում պահպանել սանիտարահակահամաճարակային կայանների, պետհրշեջվերահսկողության մարմինների պահանջները, ինչպես նաև բոլոր այն կանոնները և նորմերը, որոնք գործում են Փոխառուի գործունեության ձևերի ու Օբյեկտի նկատմամբ.
2.4.7. Փոխատուի որոշած ժամկետներում ազատել տարածքները՝ կապված Օբյեկտի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, Օբյեկտը հիմնական վերանորոգման ենթարկելու կամ քաղաքաշինության նկատառումներով այն քանդելու հետ.
2.4.8. Օբյեկտը և դրան հարող տարածքը պահպանել պատշաճ սանիտարական վիճակում, ինչպես նաև մշտապես պատշաճ վիճակում պահպանել Օբյեկտի ճակատային մասերը.
2.4.9. Փոխատուին անմիջապես տեղեկացնել Օբյեկտի ամեն մի վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ սպառնում է հասցնել) Օբյեկտին, և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վտանգի կանխարգելման համար, ինչպես նաև Օբյեկտը հետագայում քանդելու կամ վնասելու դեմ.
2.4.10. սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում այլ կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր` Օբյեկտը սպասարկելու և էներգետիկ կամ այլ միջոցներով ապահովելու վերաբերյալ.
2.4.11. առանց Փոխատուի գրավոր համաձայնության չկնքել գրավի, ենթավարձակալության պայմանագրեր և չմտնել գործարքների մեջ (իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեջ Օբյեկտի կամ դրա մի մասի վարձակալության իրավունքի ներդրում).
2.4.12. ապահովել Փոխատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքն Օբյեկտ՝ դրա զննման և ստուգման համար.
2.4.13. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխատուին գրավոր տեղեկացնել Օբյեկտի սպասվելիք ազատման մասին՝ կապված ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ դրա վաղաժամկետ դադարեցնելու հետ.
2.4.14. Օբյեկտն ազատելիս այն սարքին վիճակում հանձնել ակտով` հաշվի առնելով բնականոն մաշվածությունը.
2.4.15. սահմանված ժամկետում կատարել Փոխատուի կարգադրությունները՝ ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի տակ են դնում Օբյեկտը, իսկ վարձակալված Օբյեկտից դուրս՝ բնապահպանական և սանիտարական իրավիճակը:
3. Պայմանագրով կատարվող վճարները եվ հաշվարկները
3.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 20 __ թվականի ___________ ____ -ի թիվ ____ որոշման` Օբյեկտը հանձնվում է օգտագործման անհատույց:
4. Անհատույց օգտագործման տրված Օբյեկտի բարելավումները
4.1. Անհատույց օգտագործման տրված Օբյեկտի Փոխառուի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը։
4.2. Փոխառուի կողմից կատարած Օբյեկտից անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում։
5. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը
5.1. Փոխատուի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե Վարձակալը`
5.1.1. Օբյեկտն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
5.1.2. էականորեն վատթարացրել է Օբյեկտի վիճակը.
5.1.3. սույն պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել Օբյեկտի ընթացիկ վերանորոգումը.
5.1.4. առանց Փոխատուի գրավոր համաձայնության կնքել է գրավի, վարձակալության պայմանագրեր և մտել է գործարքների մեջ (իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեջ Օբյեկտի կամ դրա մի մասի վարձակալության իրավունքի ներդրում):
5.2. Փոխառուի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`
5.2.1. Փոխատուն Փոխառուի օգտագործմանը չի տրամադրել Օբյեկտը կամ խոչընդոտներ է ստեղծել Օբյեկտը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
5.2.2. Փոխառուի անհատույց օգտագործմանը հանձնված Օբյեկտն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Փոխատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Վարձակալին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս.
5.2.3. Հանգամանքների բերումով, որոնց համար Փոխառուն պատասխանատու չէ, Օբյեկտը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի։
6. Հատուկ պայմաններ
6.1. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել կողմերի համաձայնությամբ` ցանկացած այլ ժամկետում:
6.2. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրերով:
6.3. Օբյեկտի (շենքերի, շինությունների) վրա արտաքին գովազդի և տեղեկատվության օբյեկտների տեղադրումն իրականացնում է Փոխառուն կամ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքած անձը՝ առանց Փոխատուի համաձայնության:
6.4. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:
7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
8. Պայմանագրի գործողության ժամկետը
8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից սկսած և գործում է մինչև սույն պայմանագրի 1.2 կետում նշված ժամկետով։
8.2. Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից` երկու ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին։
9. Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման դատական կարգով:
10. Այլ պայմաններ
10.1. Փոխատուի վերակազմակերպման դեպքում սույն պայմանագրով Փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են իրավահաջորդին։
10.2. Փոխառուի վերակազմակերպման դեպքում Փոխառուի իրավունքները և պարտականությունները սույն պայմանագրով անցնում են նրա իրավահաջորդին։
11. Եզրափակիչ դրույթներ
Սույն պայմանագիրը կնքված է ______________ լեզվով, ______ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ և ենթակա է պետական գրանցման 30 օրվա ընթացքում։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
12. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները ԵՎ ստորագրությունները
Փոխատու ________________ (հասցեն) ________________ (բանկային վավերապայմանները) ________________ (ստորագրություն)
Կ. Տ. |
Փոխառու ________________ (հասցեն) ________________ (բանկային վավերապայմանները) ________________ (ստորագրություն)
Կ. Տ. | |
Եթե կողմը քաղաքացի է, ապա` _________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, անձնագրի __________________________________________ ։ սերիան, ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.04.2015, N 68-Ն | 11.07.2015, N 205-Ն | |
20.03.2012, N 38-Ն | 26.04.2012, N 205-Ն | |
18.04.2011, N 44-Ն | 26.05.2011, N 205-Ն | |
11.05.2009, N 42-Ն | 29.06.2009, N 205-Ն | |
30.09.2008, N 90-Ն | 01.11.2008, N 205-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|