Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2004-01.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.01/8(185) Հոդ.101
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.03.2004
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2006

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 22 մարտի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11804052

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

10 մարտի 2004 թ.
ք. Երևան 

N 213-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 որոշման 1-ին կետը և 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

«Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում օգտվելու համար թույլատրվող նորմատիվ իրավական ակտերի և գրականության ցանկը»` համաձայն 1-ին հավելվածի:

 

2. Ընդունել ի գիտություն, որ սույն հրամանով հաստատված ցանկով նորմատիվ իրավական ակտերի և գրականության ապահովումը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովը:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2004 թ. մարտի 10-ի N 213-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ՀՀ Սահմանադրություն,

2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք,

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք,

4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք,

5. ՀՀ աշխատանքային օրենսգիրք,

6. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

7. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

8. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

9. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

10. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

11. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

12. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

13. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

14. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

15. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

16. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

17. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

18. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

19. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

20. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

21. «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

22. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

23. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

24. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

25. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

26. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

27. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

28. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

29. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ,

30. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների համառոտ ուղեցույց,

31. Կազմակերպության ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան,

32. Աուդիտի ստանդարտներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.02.2006, N 172-Ն 01.04.2006, N 213-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան