Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.159
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.05.2005
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11005180


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 մայիսի 2005 թ. 
ք. Երևան

N 201-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2005 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005 թվականի ընդունելությունը կազմակերպված անցկացնելու նպատակով 

  

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2005 թ. ընդունելության կանոնները:

2. Մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ Մ. Գրիգորյան), սահմանված կարգով ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման 2005 թ. ընդունելության կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`


Ս. Երիցյան

Հաստատված է՝
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2005 թ. մայիսի 3-ի N 201-Ն հրամանով
__________________ Ս. Երիցյան

                                                     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2005 Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև՝ Նախարարի) կողմից, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 15-րդ հոդվածի, 28-րդ հոդվածի 9-րդ կետի, 49-րդ հոդվածի 9-րդ կետի:
 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև՝ բուհեր) 2005 թվականին ընդունելությունը կատարում են ըստ ՀՀ կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի:

2. Պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

3. Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդները ՀՀ բուհեր կարող են ընդունվել համաձայն սույն Կանոնների (ընդհանուր հիմունքներով), կամ «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգի» (ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 40-Մ, 17.03.1997թ. հրաման, կոդ N 110-0040-170497):

4. Սույն Կանոնների համաձայն` ընդունելությունը բուհերում կատարվում է՝

5. Քննությունների կազմակերպման և վերահսկման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև՝ Նախարար) հրամանով ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով:

6. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների գործառույթներն ու փոխհարաբերությունները սահմանվում են ՀՀ պետական բուհերի 2005 թ. ընդունելության կանոնակարգով:
 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

7. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները՝ Նախարարի կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով:

8. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու մրցույթը կազմակերպվում են համապատասխան բուհերում: Քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով և գնահատման չափանիշներով:

9. Ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդները լրացնում են մեկ միասնական դիմում-հայտ, իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրելով մասնագիտությունները ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն լրացրած դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի, մինչև չորս անվճար և մինչև չորս վճարովի, ինչպես նաև մինչև չորս ժամկետային զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի ուսուցման մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները. 

10. Դիմորդները ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են միայն մեկ անգամ:

11. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

12. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել:
 

III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

13. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում` գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, օրինակ` 7.5 միավորը հավասարվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:

14. Բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնում են քննության օրը՝ քննասենյակում, իսկ գրավոր քննության գնահատականը՝ քննության հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 1600-ը:

15. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը՝ այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

16. Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները (հանրակրթական, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով) քննություն են հանձնում հայոց լեզվից (գրավոր).

17. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից և գրականությունից գնահատական չունեցողները՝ որևէ օտար լեզվից՝ գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն),

18. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում օտար լեզվից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), ընդ որում՝

19. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը: Մրցույթն անց է կացվում դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ, որպես առաջին և երկրորդ մրցութային քննություններ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշած առարկային:

20. Մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով, տասնորդական մասի պահպանմամբ, դիմորդը մասնակցում է անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրված համապատասխան մասնագիտությունների մրցույթներին` ոչ մրցութային քննություններից դրական միավորներ ստանալու դեպքում (օրինակ. դիմորդը մրցութային երեք քննություններից ստացել է 19,2+14,1+15,3: Նա մրցույթին մասնակցում է 48,6 միավորով):

21. ՀՀ պետական բուհերում մրցույթն անցկացվում է մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ՝ ըստ մասնագիտությունների, մասնագիտությունների խմբերի, ֆակուլտետների (դեպարտամենտների): Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անց են կացվում մեկ փուլով:

22. Դիմորդը ընդունելության մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար մրցութային քննություններից հավաքած միավորների գումարով:

23. Ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական (քիմիա, կենսաբանություն) հոսքային ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի հենակետային վարժարանների շրջանավարտները մրցութային կարգով կարող են ընդունվել բուհ՝ տվյալ բուհին հատկացված հարցազրույցի տեղերի շրջանակներում` կազմակերպված քննությունների արդյունքներով: Հարցազրույց կազմակերպող բուհերի, դրանցում ընդունելության մասնագիտությունների և հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկերը, անվճար և վճարովի ուսուցման հատկացվող տեղերի չափաքանակները սահմանվում են Նախարարի հրամանով: Հարցազրույցներն անց են կացվում բուհի ներկայացրած և Նախարարության հաստատած հանձնաժողովների կողմից՝ տվյալ մասնագիտության քննական առարկաների շրջանակներում:

24. ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների և դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա մանկավարժական մասնագիտություններին հատկացված (ՀՄՀ, ԵրԼՀ, ՄԻ, ՎՄԻ, ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ) անվճար տեղերի մինչև 50% -ի չափով կազմակերպվում է մանկավարժական կադրերի նպատակային ընդունելություն:

25. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝

ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,

բ) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին,

գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,

ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

26. Պետական բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (նաև անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) և երկու աստղանիշով, վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար.

ա) 1999-2000 և հետագա ուսումնական տարիների շրջանավարտ-դիմորդների համար մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում պետական ավարտական քննական գնահատականները,

բ) 1998-1999 ուստարվա շրջանավարտների համար՝ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից՝ տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար),

գ) հայոց լեզվից և մաթեմատիկայից՝ 1996 թվականին և դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները,

դ) մինչև 1997-1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված) տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին՝

«3»-ը համարժեք է 13 միավորի,

«4»-ը համարժեք է 17 միավորի,

«5»-ը համարժեք է 20 միավորի,

ե) 1999-2000 և հետագա ուստարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են կենտրոնացված կարգով,

զ) 1998-1999 ուստարվա այն շրջանավարտները, որոնք դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են կենտրոնացված կարգով:

27. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հաստատում է Հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին՝ հրամանագրման:

28. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթները բացի արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտություններից անց են կացվում կենտրոնացված կարգով: Դրանց արդյունքները հրապարակվում են մինչև ս/թ օգոստոսի 26-ը:
 

IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում.

30. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են`

ա) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,

բ) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

31. Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաներն ընդհանուր
մրցույթով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

32. Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է որոշում ընդունել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնությունների հաղթողներին, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին համապատասխան մասնագիտությունների գծով, առանց ընդունելության քննությունների, բուհ ընդունելու մասին` ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին:
 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

33. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում.

34. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2005թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը: Քննություններն անցկացվում են 2005 թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

35. Դիմորդները քննություններին և ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշված առաջին հայտի բուհում: Քննությունների համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին հայտի բուհում:

36. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:

37. Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

ա) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),

բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

ե) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

զ) սույն կանոնների 29-31-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),

է) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:

38. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է:

39. Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան