ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ մասերով.
«15.1. Տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի նույնականացումն ապահովելու նպատակով սպանդանոցային ծագումը հիմնավորող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը փակցվում են սպառողներին տեսանելի տեղում:
15.2. Կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) կաթնամթերքի մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
15.3. Տեղական կաթնամթերք արտադրողները և ներմուծողները կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի նույնականացման նպատակով կամավոր հիմունքով առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում կարող են կիրառել կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի դեպքում՝ նարնջագույն՝ առնվազն 10X10 մմ չափսի շրջանաձև գունային ինքնակպչուն պիտակներ փակցնելու միջոցով:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերը փոխարինել «4-րդ հոդվածի 1-ին, 2.1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին և 3.1-ին մասերի,» բառերով, իսկ «և 15-րդ մասի «գ» կետի,» բառերը՝ «, 15-րդ մասի «գ» կետի, 15.1-ին և 15.3-րդ մասերի,» բառերով:
Հոդված 5. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 9-րդ հոդվածի 15․1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո։
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 27 Երևան ՀՕ-63-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|