ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440) 43-րդ հոդվածում «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում`
ա) առաջին մասի 3-րդ կետի նախավերջին պարբերությունից հանել «հանքարդյունահանման դիմաց» բառերը.
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն և հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսի չափով ռոյալթի` շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսի համար:».
գ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Ռոյալթիներ վճարողների կողմից ռոյալթիների վճարման` լիազոր մարմնի կողմից սահմանած հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են գրանցման լիազոր մարմին` մինչև ռոյալթիների վճարման հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 25-ը:
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:
Եթե լիազոր մարմինը սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն սահմանել է պայմանական ռոյալթի, ապա այդ մասին լիազոր մարմինը համապատասխան գրառում է կատարում գրանցված հաշվետվության վրա` նշելով պայմանական ռոյալթիի սահմանված գումարի չափը, որը լիցենզառուն պարտավոր է վճարել սույն հոդվածով սահմանված ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «քառակուսի կիլոմետր» բառերը փոխարինել «հեկտար» բառով, իսկ 2-րդ կետում «հիսնապատիկը» բառը՝ «հնգապատիկը» բառով:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասում «Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի» բառերը փոխարինել «Հանքային իրավունքների» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 14 |
