«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003/2004 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2003/2004 ուսումնական տարվա՝
ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը՝
անվճար հիմունքներով՝ 250 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
անվճար հիմունքներով՝ 100 տեղ՝ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի,
վճարովի հիմունքներով՝ 180 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով.
բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ՝ 150 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ՝ 74 տեղ՝ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի,
վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ՝ 40 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
անվճար հիմունքներով հեռակա ուսուցմամբ՝ 145 տեղ.
գ) դոկտորանտուրա ընդունելության 11 տեղ։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2003/2004 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների տեղադրում և ըստ մասնագիտությունների բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|