ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ կետերով.
«17) խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով կազմակերպչին վճարված դրամային միջոց (ներառյալ՝ մասնակցի՝ տոտալիզատորի հաշվից օգտագործված կամ կազմակերպչին փոխանցված դրամային միջոցները), որը ծառայում է որպես տոտալիզատորին (ինտերնետ տոտալիզատորին) մասնակցելու պայման, և որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիր (վիճակախաղի տոմս).
18) խաղադրույք ընդունելու իրավունք՝ իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «վրա» բառից հետո լրացնել «, իսկ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ նաև խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» կետով.
«թ1) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում վճարում է խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ««թ»,» բառից հետո լրացնել ««թ1»» բառով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-573-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|