«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1071-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի 2006 թվականի երաշտից տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 594.0 մլն դրամ` աշնանացան ցորենի սերմացու ձեռքբերելու համար` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ քննարկել 424.0 մլն դրամ գումարի նախատեսման հնարավորության հարցը` երաշտից տուժած բնակավայրերի ցանկի, անհրաժեշտ գարնանացան մշակաբույսերի սերմացուների տեսականիների, դրանց ձեռքբերման և տեղաբաշխման ծախսերի ֆինանսական գնահատականների և հաշվարկային հիմնավորումների վերաբերյալ պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ ապահովել մարզին հատկացված սերմացուի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների նկատմամբ:
4. Երաշտի հետևանքների մեղմացման և պատճառված վնասների վերացման միջոցառումների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին` ընտրանքային կարգով ուսումնասիրություններ կատարել համայնքներում` սերմացուների բաշխման գործընթացի թափանցիկությունն ու արդարացիությունը պարզելու նպատակով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 4 |