«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ եվ դրոշմակնիքները ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 01.02.07 N 6-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 492-րդ հոդվածի 6-րդ կետով և 61-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները և դրոշմակնիքները հետ վերադարձնելու կարգը (Հավելված 1):
(1-ին կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 10/2-Ն որոշումը:
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները եվ դրոշմակնիքները հետ վերադարձնելու
(վերնագիրը լրաց. 01.02.07 N 6-Ն)
1. Քվեարկությունն անցկացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են ծրարներում փաթեթավորված կնիքներ, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև դրոշմակնիքներ:
(1-ին կետը լրաց. 01.02.07 N 6-Ն, փոփ. 24.11.07 N 174-Ն)
2. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը՝ քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում հանձնաժողովին հատկացված կնիքը, դրոշմակնիքը` ընտրական փաստաթղթերի հետ, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
(2-րդ կետը լրաց. 01.02.07 N 6-Ն, փոփ. 24.11.07 N 174-Ն)
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, որից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կատարում է գրառում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի, դրոշմակնիքների ստացման մասին:
(Պարբերությունը հանվել է 01.02.07 N 6-Ն)
(3-րդ կետը լրաց., փոփ. 01.02.07 N 6-Ն)
4. Ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված բոլոր տեղամասերից կնիքները ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է (տեղադրում է պարկում), այնուհետև փաթեթը (պարկը) կնքում` այդ մասին գրառում կատարելով հանձնաժողովի գործավարության մատյանում: Փաթեթը (պարկը) կնքելու համար դրան սոսնձված թղթի վրա կարող են ստորագրել հանձնաժողովի անդամները:
Համապետական ընտրությունների ժամանակ սույն կետում սահմանված կարգով փաթեթավորվում են նաև դրոշմակնիքները:
(4-րդ կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)
5. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:
(5-րդ կետը խմբ. 01.02.07 N 6-Ն)
51. Կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով վերադարձնելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է դրանց համապատասխանությունը սահմանված նմուշին և կատարվում կնիքների հանձնման ու ընդունման քանակական հաշվառում: Կնիքների նմուշները պարունակող թերթիկը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկի ուղեկցող գրության համար նախատեսված տեղում:
(51 կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)
6. Վերադարձված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաշվառվում են, ստուգվում նրանց պիտանելիությունը, փաթեթավորվում և դրվում դրանց համար նախատեսված հատուկ պարկում (պարկերում): Պարկը փակվում և կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով, որի վերաբերյալ կնիքների հանձնման-ընդունման արձանագրությունների մատյանում կազմվում է արձանագրություն:
(հավելվածը լրաց., փոփ. 01.02.07 N 6-Ն, փոփ. 24.11.07 N 174-Ն)