ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի նոյեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.10-րդ և 1.11-րդ մասերով.
«1.10. պետական ռեգիստրում գրանցման ենթակա օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման համար | բազային տուրքի տասնապատիկի չափով |
1.11. պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ռեդոմիցիլացման համար |
բազային տուրքի քսանապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. նոյեմբերի 30 Երևան ՀՕ-208-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|