ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 21-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում`
ա. «պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի (այսուհետ` իրավական հսկողության բարձրագույն մարմին) միջոցով» բառերով, իսկ «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաև» բառերը` «ինչպես նաև ըստ առանձին համայնքների» բառերով,
բ. «պետական լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով» բառերը հանել,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի հաշվարկները կատարելու համար կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին) առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգով և ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այս հոդվածում այսուհետ` դոտացիա) գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների կազմի, դրանց հաշվարկման և ներկայացման կարգի ու ժամկետների մասին:».
2) 4-րդ մասը փակագծից հետո լրացնել «, իսկ դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը` դոտացիայի գումարի` ըստ առանձին համայնքների բաշխումը» բառերով.
3) 4.1-ին մասում`
ա. «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների և» բառերը հանել,
բ. «փոխհատուցվող գումարների» բառերից հետո լրացնել «ըստ առանձին համայնքների» բառերով, իսկ «վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերից հետո` «տարածքային կառավարման մարմինների միջոցով» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` իրենց կողմից հաշվառվող ելակետային տվյալները դոտացիայի գումարները հաշվարկող մարմնից ստացված մեթոդական ցուցումներով սահմանված ծավալով, կարգով և ժամկետում ներկայացնում են դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին:».
4) 4.2-րդ մասի «ֆինանսական համահարթեցման դոտացիայի (այսուհետ` դոտացիա)» բառերը փոխարինել «դոտացիայի» բառով.
5) 4.2-րդ և 4.4-րդ մասերի «պետական լիազորված մարմնում» բառերը փոխարինել «դոտացիայի գումարները հաշվարկող մարմնում» բառերով.
6) 4.3-րդ մասի «պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը» բառերով.
7) 5-րդ մասի «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Դոտացիայի գումարները հաշվարկող մարմինն» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-203-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|