ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-78-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը և դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Լիազոր մարմինն ապահովում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության չափանիշների հրապարակայնությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հոկտեմբերի 18 Երևան ՀՕ-152-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|