ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել`
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի մասին» ՆԿ-117 կարգադրությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-244 կարգադրությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի մասին» կարգադրությունում լրացում կատարելու մասին» ՆԿ-381 կարգադրությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի մասին» կարգադրությունում լրացում կատարելու մասին» ՆԿ-432 կարգադրությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի մասին» ՆԿ-27 կարգադրության առաջին կետը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆԿ-28 կարգադրության առաջին կետը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի մասին» ՆԿ-29 կարգադրությունը.
-Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՆԿ-123 կարգադրությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» ՆԿ-226 կարգադրությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» ՆԿ-229 կարգադրությունը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|