ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագիրը՝ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի՝
ա) 1998 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-204 կարգադրությունը.
բ) 1998 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-205 կարգադրությունը.
գ) 1998 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-206 կարգադրությունը.
դ) 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-209 կարգադրությունը.
ե) 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-210 կարգադրությունը.
զ) 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-220 կարգադրությունը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|