Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-322
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Ուժը կորցրած ճանաչել`

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի մասին» ՆԿ-117 կարգադրությունը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-244 կարգադրությունը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի մասին» կարգադրությունում լրացում կատարելու մասին» ՆԿ-381 կարգադրությունը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի մասին» կարգադրությունում լրացում կատարելու մասին» ՆԿ-432 կարգադրությունը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի մասին» ՆԿ-27 կարգադրության առաջին կետը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆԿ-28 կարգադրության առաջին կետը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի մասին» ՆԿ-29 կարգադրությունը.

 -Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՆԿ-123 կարգադրությունը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» ՆԿ-226 կարգադրությունը.

 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» ՆԿ-229 կարգադրությունը:

 2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


 23 հուլիսի 1999թ.
 ՆԿ-322

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան