ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 28-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի պահպանման սահմանված կարգի խախտումները`
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 1694-րդ հոդվածի 1-ին մասի «բնապահպանական մարմիններ» բառերը փոխարինել «լիազոր մարմիններ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 242-րդ հոդվածից հանել «59-րդ և 60-րդ հոդվածներով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման և ռադիոակտիվ հսկողության մասերի), 60-րդ, 601-րդ,» բառերը:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2422-րդ հոդվածով`
«Հոդված 2422. | Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը |
Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 49-րդ, 59-րդ, 60-րդ (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման և ռադիոակտիվ հսկողության մասերի), 601-րդ (բացառությամբ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքի), 1694-րդ հոդվածներով (օգտակար հանածոների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|