Գլխավոր տեղեկություն
Համար
N 719-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 719-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 12,867,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ռենյուաբլ Քոքասըս Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04228733) 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված՝ թիվ ՀՀ-ԱՖՎ-03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է այլընտրանքային արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում՝ 12,867,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


16.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 719-Ա որոշման

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Վայոց ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և

«Աղավնաձորի Գրիգոր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքներին տեղադրել այլընտրանքային արևային ֆոտովոլտային կայաններ:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի, Եղեգիս համայնքի Շատին գյուղ և Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

12,867,400 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, (ՀՎՀՀ՝ 08903519, Վայոց ձորի մարզի, Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 2-րդ փողոց, շենք 17

2) «Աղավնաձորի Գրիգոր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, (ՀՎՀՀ՝ 08903527, Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր, 3-րդ փողոց, շենք 33

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2024 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Աղավնաձորի Գրիգոր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքիներին այլընտրանքային արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում` 12,867,400 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Շատինի միջնակարգ դպրոցի և Աղավնաձորի Գրիգոր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքների ամրակցման, ֆոտովոլտային կայանների ոտնակների և կայանների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և կայաններին միացման աշխատանքների իրականացում՝ 12,867,400 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս և Արենի համայնքապետարաններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

16.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան