ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի փետրվարի 2-ին
«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի տասնչորսերորդ պարբերությունից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի վերջին նախադասությունը հանել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու և օգտագործելու կարգը սահմանվում է օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|