ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 83-Ա |
«ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՍՔԱՅՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության՝ հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) N 218 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2024 թվականի օգոստոսի 13-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց`
1. Բավարարել «ՍՔԱՅՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության հայտը և «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերությանը 2017 թվականի հունվարի 13-ին տրամադրված N 218 լիցենզիան վերաձևակերպել «ՍՔԱՅՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության անվամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՔԱՅՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2024 թ. օգոստոսի 16 ք. Երևան |