ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1259-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի «Բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 384-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
1) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով՝
«2․1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկում ներառված համայնքներում մոնիթորինգի արձանագրությամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացված ցանքերին հասցված վնասներից տուժած շահառուներին տրվում է փոխհատուցում սույն ծրագրով հաստատված սահմանաչափերով».
2) որոշման հավելվածի 17-րդ կետում «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ արտերկրից ներկրված սերմերի հավաստագրում նշված ժամկետը լրացված լինելու դեպքում ներկայացվում է նաև «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը, որով հավաստվում է, որ սերմացուն համապատասխանում է պետական նորմատիվային փաստաթղթի պահանջներին» բառերով.
3) որոշման հավելվածի 24-րդ կետում «կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա բանկային կամ փոստային ծառայության միջոցով» բառերը փոխարինել «, որոնք բռնագանձման ենթակա չեն» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|