ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1685-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԼ ՏՈԲԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 19-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 1685-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՀՈՒՄՔ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
2401208501 |
Վիրջինիա թութունի չմշակված տերև |
Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ |
կգ |
2 400 000 |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
3 696 000 000 |
|
2. |
2401103500 |
Բարլի թութունի չմշակված տեր |
Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ |
կգ |
960 000 |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
1 677 120 000 |
|
3. |
3302909000 |
Թութունի բուրավետիչ նյութ |
Հեղուկ և սոուս |
կգ |
600 000 |
Իրանի Իսլամական Հանրապետություն, Գերմանիա |
Իրանի Իսլամական Հանրապետություն, Գերմանիա |
7 457 400 000 |
|
4. |
2401300000 |
Չմշակված թութունի տերևի երակաթել |
Չափսերը՝ 2-7 սմ |
կգ |
60 000 |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
23 280 000 |
|
5. |
24011035000 |
Վիրջինիա թութունի չմշակված տերև՝ մեջտեղի երկարաթելը չառանձնացրած |
Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ |
կգ
|
|
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն Իրանի Իսլամական |
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն Իրանի Իսլամական |
|
|
6. |
24011035000 |
Բարլի թութունի չմշակված տերև՝ մեջտեղի երկարաթելը չառանձնացրած |
Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ |
կգ |
|
Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն |
Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն |
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
14 932 800 000 |
|
(հավելվածը լրաց., փոփ. 20.03.25 N 337-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
