ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2025 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ՝ ՕԴՈՐԱԿՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին Հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և շրջանառության մեջ դնելու որոշ հարցերի մասին» արձանագրության 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ և 132-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 84-րդ խմբի լրացուցիչ ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ծանոթագրությամբ՝
«7. 8415 20 000 2 ստորաենթադիրքում «ամբողջական կորպուսով» եզրույթը վերաբերվում է այն օդորակման կայանքներին (օդորակիչներին), որոնց բոլոր տարրերը միավորված են մեկ կորպուսում, մեկ շրջանակի վրա կամ մեկ հարթակում։
«Ամբողջական կորպուսով» եզրույթը նաև տարածվում է այն օդորակման կայանքների (օդորակիչների) վրա, որոնցում տվյալ օդորակման կայանքի (օդորակչի) կազմի մեջ մտնող սառնարանային ճնշակը տեղադրված է առանձին, այսինքն՝ այլ տարրերի հետ մեկ կորպուսում, մեկ շրջանակի վրա կամ մեկ հարթակում միավորված չէ։»․
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրք՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
գ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
դ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
ե) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 100Դ ծանոթագրությամբ՝
«100Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 8 %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ 20 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:»։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8415 20 000 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«8415 20 000 2 |
- - - |
ամբողջական կորպուսով |
8415 20 000 8 |
- - - |
այլ»։ |
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8414 30 890 9 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«8415 20 000 2 |
- - - |
ամբողջական կորպուսով |
022». |
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ ծանոթագրությամբ՝
« 22Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է 2027 թվականի մարտի 1-ից։»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
Դ. Ամանգելդիև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ 20 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ |
8415 20 000 9 |
- - այլ |
հատ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ 20 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ |
- - այլ՝* |
||
8415 20 000 2 |
- - -ամբողջական կորպուսով |
հատ |
8415 20 000 8 |
- - -այլ |
հատ |
* ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8415 20 000 1 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրք:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ 20 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի |
8415 20 000 2 |
- - - ամբողջական կորպուսով |
0100Դ) |
8415 20 000 8 |
- - - այլ |
0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
