ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 14-Ա
«ԴԱՎ ՍՈՇԼ ԱՐՄԵՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհատույց հանձնելու նպատակով «Դավ Սոշլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Շվեյցարիայի Համադաշնության «Թաֆել» հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դավ Սոշլ Արմենիա» հայ-գերմանական բարեգործական հիմնադրամի միջոցով ուղարկված մանկական տակդիրներ (4 տեղ, 400 կգ ընդհանուր քաշով, 520 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 800 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
2) Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դավ Սոշլ Արմենիա» հայ-գերմանական բարեգործական հիմնադրամի կողմից ուղարկված ապրանքներ (110.2 կգ ընդհանուր քաշով, 738.17 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, փոխադրման ծախսերը կազմել են 220.4 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն):
2. «Դավ Սոշլ Արմենիա» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 14-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԴԱՎ ՍՈՇԼ ԱՐՄԵՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
Միավորի արժեքը |
Ընդհանուր արժեքը |
Սպորտային կոշիկներ, չափսը 35 |
6 |
զույգ |
7,35 |
44,10 |
Սպորտային կոշիկներ, չափսը 39 |
3 |
զույգ |
8,85 |
26,55 |
Կանացի վերնաշապիկներ, չափսը 36-38 |
53 |
հատ |
3,029 |
160,50 |
Կանացի սվիտեր, չափսը 34 |
1 |
հատ |
3,21 |
3,21 |
Վերարկու՝ կանացի, չափսը XS |
10 |
հատ |
5,66 |
56,60 |
Վերարկու՝ կանացի, չափսը M |
20 |
հատ |
2,50 |
50,00 |
Վերարկու՝ տղամարդու, չափսը S |
3 |
հատ |
5,35 |
16,05 |
Վերարկու՝ տղամարդու, չափսը M |
10 |
հատ |
5,35 |
53,50 |
Կանացի տաբատ, չափը 38 |
22 |
հատ |
5,35 |
117,70 |
Կանացի տաբատ, չափը 44-46 |
9 |
հատ |
5,35 |
48,15 |
Կանացի տաբատ, չափսը 34/30, 26/32 |
5 |
հատ |
4,28 |
21,40 |
Կանացի գուլպա, չափսը 35-38 |
60 |
զույգ |
0,64 |
38,40 |
Գրենական պիտույքի տուփ Capt'n Sharky 24x6x8 սմ |
10 |
հատ |
2,675 |
26,75 |
Գրենական պիտույքի տուփ T-Rex World 21x5.5x11 սմ |
10 |
հատ |
2,39 |
23,90 |
Երեխաների բամբակյա քնապարկ, չափս 90-110 սմ |
10 |
հատ |
4,708 |
47,08 |
Գունավոր մատիտներ |
40 |
հատ |
0,107 |
4,28 |
Ընդհանուր գումար |
738,17 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
10.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |