ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
31 մարտի 2017 թ. ք. Երևան |
N 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և հինգերորդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշման 1-ին հավելվածի 48.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«48.1. Միջազգային համագործակցության վարչությունը բաղկացած է Միջազգային կապերի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժիններից:»:
2) Որոշման 1-ին հավելվածը լրացնել 48.5.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«48.5.1. Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ապահովում է լրատվամիջոցների հետ ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի կապը.
բ) ուսումնասիրում է մամուլի հրապարակումները, այդ թվում՝ հետևում է օրվա լրահոսին, քաղվածքներ է անում դրանից.
գ) ապահովում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության լուսաբանումը, այդ թվում՝ պատրաստում է մամլո հաղորդագրություններ, տեղեկություններ է հրապարակում ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ.
դ) ապահովում է ՀՀ դատական համակարգի պաշտոնական ինտերնետային էջում տեղեկատվության տեղադրումը, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի պաշտոնական սոցիալական էջերի վարումը.
ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»:
3) Որոշման 1-ին հավելվածի 48.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մկրտումյան |