«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10612380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հոկտեմբերի 2012 թ. |
N 173-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 64-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
64. |
Շների ժանտախտի, ադենովիրուսի, կորոնավիրուսի, պարագրիպի, պարվովիրուսի, լեպտոսպիր կանիկոլայի, գրիպպոտիֆոզի, իկտերոհեմոռագիայի և պոմոնայի բակտերիալ հիվանդությունների դեմ Վանգարդ Պլուս 5 Լ4 ՍՎ (Vanguard Plus 5 L4 CV) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Պֆայզեր Ինկ.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |