Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 404-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02699418) «Բերքառատ Ջերմոց» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03812586) 2023 թվականի մայիսի 5-ին կնքված՝ 135/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 280 տուփ հողախառնորդի ձեռքբերում` 4,144,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 16-ի «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անտառապատում Լոռու մարզում» ծրագրի մասին» N 217-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |