Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2022 թվականի

թիվ 52

քաղ. Մոսկվա

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի մարտի 29-ի

թիվ 52 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող

1. 27-րդ գլխում՝

ա) անվանման մեջ՝

«անասուններից» բառը փոխարինել «անասուններից,» բառով.

լրացնել «*» ծանոթագրության նշանով.

բ) վերնագրում և տեքստում «կաթնամթերք» բառը՝ համապատասխան հոլովով, փոխարինել «կաթնային արտադրանք» բառերով՝ համապատասխան հոլովով․

գ) տասներորդ պարբերությունում՝

[փոփոխությունը վերաբերում է ռուսերենին]

[փոփոխությունը վերաբերում է ռուսերենին]

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«* Սույն գլխով նախատեսված պահանջները տարածվում են նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1901 և 2106 դիրքերում ընդգրկված ապրանքների (սննդային արտադրանքի) վրա, որոնք ներառված են Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում, և ցանկացած քանակությամբ կաթնային բաղադրիչներ են պարունակում։»։

2. Նշված Միասնական պահանջների թիվ 1 հավելվածում՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 741 և 742 դիրքեր՝

«741 1901 90 920 0-ից

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ կաթնային ճարպ չպարունակող կամ 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից փոշու տեսքով ստացված սննդամթերքից8

անասնաբուժական սերտիֆիկատ

այո

միջոցը կիրառվում է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ, երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշված լինեն հսկողության վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը

742 1901 90 980 0-ից

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ 1,5% զանգվածային բաժին կամ ավելի կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից փոշու տեսքով ստացված սննդամթերքից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մյուս դիրքերում չնշված կամ դրանցում չներառված8

անասնաբուժական սերտիֆիկատ

այո

միջոցը կիրառվում է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ, երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշված լինեն հսկողության վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը».

բ) 81-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«81  2106 90 930 0-ից

Բուսական ճարպերի կամ յուղերի պարունակությամբ պատրաստի սննդամթերք՝ 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային ճարպի պարունակությամբ8

անասնաբուժական սերտիֆիկատ

այո

միջոցը կիրառվում է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ, երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշված լինեն հսկողության վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 811 - 813 դիրքերով՝

«811 2106 90 980 4-ից

Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ծագման ճարպերից կամ յուղերից կամ դրանց թորամասերից, 15% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպերի պարունակությամբ8

անասնաբուժական սերտիֆիկատ

այո

միջոցը կիրառվում է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ, երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշված լինեն հսկողության վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը

812 2106 90 980 5

Պանրի ֆոնդյու

813 2106 90 980 8-ից

Պատրաստի սննդամթերք՝ կաթի բաղադրամասերի պարունակությամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մյուս դիրքերում չնշված կամ դրանցում չներառված8

անասնաբուժական սերտիֆիկատ

այո

միջոցը կիրառվում է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ, երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշված լինեն հսկողության վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ծանոթագրությամբ՝

«8. Բացառությամբ հատուկ նշանակության արտադրանքի, այդ թվում՝ մանկական սննդի. վիտամինահանքային (վիտամինային, հանքային) կոմպլեքսների (պրեմիքսների). բուրավետիչների և համաբուրավետիչ հավելումների. սպիտակուցների և մեկուսիչների խտանյութերի հիմքով մթերքի (կենդանական և բուսական ծագման) և դրանց խառնուրդների. սնկային խտանյութերի. եգիպտացորենային սոուսների. սննդային թելիկների, սննդային հավելումների (այդ թվում՝ կոմպլեքսային), կենսաբանական ակտիվ սննդային հավելումների, որպես հումք մանկական սննդի արտադրության համար նախատեսված սննդամթերքի. սրճային ըմպելիքների համար կրիմմերների, հրուշակեղենի արտադրության համար նախատեսված հրուշակային ջնարակի, մածուկների, միջուկների և լցոնիչների. խմորի պատրաստման համար նախատեսված խտանյութերի։ Ապրանքների նկատմամբ անասնաբուժական հսկողություն չի իրականացվում և սույն ցանկի 4-6-րդ վանդակներում նշված միջոցներից և ոչ մեկը չի կիրառվում։»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: