ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 408-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը սահմանելու մասին» N 1176-Ն որոշման հավելվածում՝
1) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով՝
«8.1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է տվյալների շտեմարանում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունը՝ ձեռնարկելով տեղեկատվական համակարգերի ենթակառուցվածքների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ծրագրային և ապարատային պաշտպանության միջոցներ:».
2) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝
«9.1. Պրոբացիայի շահառուն կամ պրոբացիայի շահառուի գրավոր համաձայնությամբ՝ նրա օրինական ներկայացուցիչն ունեն տվյալների շտեմարանում պահվող պրոբացիայի շահառուի անձնական տվյալներին վերաբերելի տեղեկություններին ազատ հասանելիություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական: