Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 33-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.01.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

07 հունվարի 2022 թ.

Հ. 33-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԱՆՎԱՆ Հ.88 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՌՆԻԿ ԱԴԴԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.133 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ Հ. 197 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 04.01.2022թ. հ.12/164587, 166315 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Յոհաննես Լեփսիուսի անվան հ.88 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Գագիկ Գուրգենի Շարոյանի, «Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Սերգեյ Արմենի Ղևոնդյանի, «Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոց» և «Երևանի հ. 197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների անդամ Արտակ Արարատի Մամուլյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 30-ի հ.1554-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» h.2601-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 1) 1-ին կետի 5-րդ սյունակում՝ «Շարոյան Գագիկ Գուրգենի» բառերը փոխարինել «Ղազարյան Լիլիթ Կառլենի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերը՝ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերով.

2) 3-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Ղևոնդյան Սերգեյ Արմենի» բառերը փոխարինել «Պողոսյան Ռոբերտ Հմայակի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ» բառերը՝ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ» բառերով.

3) 8-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Մամուլյան Արտակ Արարատի» բառերը փոխարինել «Կիրակոսյան Հայկանուշ Գագիկի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար» բառերը՝ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ» բառերով.

4) 14-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Մամուլյան Արտակ Արարատի» բառերը փոխարինել «Պողոսյան Ռոբերտ Հմայակի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար» բառերը՝ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍարգսՅԱՆ