ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2021 թ. |
N 146-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ.» պարբերությունում «պետի տեղակալ» բառերը փոխարինել «պետ» բառով.
2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «է.» պարբերությունում «Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ» բառերը փոխարինել «Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետի տեղակալ» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2021 թվական: