ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 697-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 697-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ոլորտները և նպատակները |
2010թ. գործողությունները (ԶՔԳ–2) |
Ժամկետները և պատասխա-նատուները |
2011թ. գործողությունները (ԶՔԳ–3) |
Ժամկետները և պատասխանատու-ները |
Արդյունքները և կատարողականի ցուցանիշները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Կայուն մակրոտնտեսական և բյուջետային շրջանակի պահպանում` որպես աճի և աղքատության կրճատման նախապայման |
● Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ ֆինանսների նախարարություն |
● Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ ֆինանսների նախարարություն |
● 2011թ. ֆիսկալ պակասուրդը ՀՆԱ-ի 5 տոկոսից ցածր է |
I. Անապահով խավին պաշտպանելու և մարդկային կապիտալի առավել մեծ զարգացմանն օժանդակելու միջոցով խոցելիության մեղմում | |||||
Ա. Սոցիալական ապահովության ցանցերի արդյունավետության ամրապնդում և անապահով և խոցելի խմբերի համար ոլորտային ծրագրերի պաշտպանում |
● Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
● Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
● Սոցիալական պաշտպանության ծախսերի կշիռը ՀՆԱ-ում համապատասխանում է համաձայնեցված թիրախներին ● 2011թ. աղքատների ընդգրկվածությունն ԸՆ համակարգում առնվազն 55% է |
● Սոցիալական ապահովության ցանցի ծրագրերի կառավարման և մոնիթորինգի ամրապնդում` հասցեականության արդյունավետությունը բարելավելու և հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
● Ավարտել սոցիալական պաշտպանության կառավարման տեղեկատվական համակարգի մշակումը և սոցիալական պաշտպանության գրասենյակների ֆիզիկական և(կամ) վիրտուալ վերափոխումը համալիր կենտրոնների |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
● Ոչ անապահով ընտանիքներ (ՀՀ ԱՎԾ ՏՏԿԱՀ վերին 3 քվինտիլ) ընտանեկան նպաստի ընդհանուր ռեսուրսների արտահոսքի նվազում 28.8 տոկոսից մինչև 20 տոկոս 2007-2011թթ. ընթացքում | |
Բ. Կրթության որակի բարելավում, այդ թվում` - խթանելով 5-6 տարեկան երեխաների համար մեկամյա նախադպրոցական կրթությունը և, - ամրապնդելով բարձրագույն կրթության որակը և ֆինանսավորումը |
● Մշակել 5-6 տարեկան երեխաների համար մեկամյա նախադպրոցական կրթության ընթացիկ ֆինանսավորման մեխանիզմների վերլուծության զեկույց և դրանց ֆինանսավորման հստակեցման տարբերակներ (սցենարներ) ● Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության նախագծի մշակմանն ու քննարկմանն առնչվող աշխատանքների համար աշխատանքային ծրագրի ընդունում |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
● Մշակել նախադպրոցական կրթության ֆինանսավորման մեխանիզմ, այդ թվում` բյուջետային և այլ կանոնակարգման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգեր
|
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
● Կրթությանը (այդ թվում` 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության) ուղղված համախմբված բյուջետային ծախսերի ավելացում մինչև 2012թ. (2008թ. համեմատ)
|
● Կրթության չափանիշների և որակի ցուցանիշների համար ընթացակարգերի և ուղեցույցների մշակման նպատակով աշխատանքային ծրագրի ընդունում |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
● Մշակել կրթության որակի ապահովման քաղաքականություն, չափանիշներ, չափորոշիչներ, ընթացակարգեր և ուղեցույցներ` խորհրդակցելով շահագրգիռ կողմերի, հաստատությունների և գործատուների հետ |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
● Մասնագիտական կրթությանն ուղղված ֆինանսավորման (տոկոսային) ավելացում` ֆինանսավորման նոր ռազմավարության հիման վրա (ելակետը կսահմանվի ռազմավարությամբ) | |
Գ. Անապահովների և այլ շահառուների համար առավել մատչելի ծառայությունների մատուցում` առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների միջոցով և ծառայությունների մատուցման ընդլայնում` ոչ տարափոխիկ հիվանդությունների միջամտությունների ամրապնդմամբ |
● Ընդունել համավճարների ռազմավարություն` համավճարների ներդրման և հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցումն ավելացնելու, «գրպանից կատարվող ծախսերը» կրճատելու նպատակով
|
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն |
● Համավճարների մասով նախաձեռնել համապարփակ քաղաքականության իրականացում, այդ թվում` անապահովների համար համապատասխան բացառություններ` հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցման հետ մեկտեղ` նոր որոշման հիման վրա ● Փորձնական ծրագրի փորձից ելնելով` ավելի ընդլայնել առաջնային բուժ. օղակում կատարողականի վրա հիմնված պայմանագրի կնքումը |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն |
● ՀՆԱ-ում առողջապահության ծախսերի կշիռը համապատասխանում է ՄԺԾԾ-ին
|
II. Հետճգնաժամային փուլում կայուն աճի ապահովման նպատակով մրցունակության բարձրացում` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելով և կառավարումն ամրապնդելով | |||||
Ա. Տնտեսական մրցակցության ուժեղացում` առավել ամրապնդված ֆինանսական հատվածի, գործարարության բարելավված միջավայրի, մրցակցության պաշտպանության առավել ուժեղ հաստատության, կորպորատիվ կառավարման բարելավման և պետական-մասնավոր համագործակցության խթանման միջոցով |
● Իրականացնել բանկային համակարգի խոցելիությունների համապարփակ ախտորոշում և նախապատրաստել համապատասխան առաջարկություններ ● Ընդունել որոշում, որով բիզնեսի գրանցման համար կսահմանվի «Մեկ պատուհանի սկզբունքը», կհատկացվի բավարար բյուջե և կպահանջվի ՀՀ Ազգային ժողով ներկայացնել այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ ● Ձեռնարկությունների ստուգումների վերափոխման ուղղությամբ բավարար առաջընթացի ապահովում` |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
● Ֆինանսական հատվածի ճկունության ամրապնդում (բանկային, ապահովագրական ոլորտ, կապիտալի շուկաներ և միկրոֆինանսավորում) ● Մեկ պատուհան կիրառող ձեռնարկությունների թվի աճ
|
2. ՀՀ կառավարություն ներկայացնել «Ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով կներդրվի ռիսկի վրա հիմնված մոտեցում, կամրապնդվեն ձեռնարկատերերի իրավունքներն ու կնվազեցվեն տեսուչների հայեցողական իրավասությունները ● Ամրապնդել ՏՄՊՊՀ-ի ինքնուրույնությունն ու կիրարկման կարողությունները և մրցակցությանն առնչվող օրենսդրության փոփոխությունները ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լավագույն միջազգային փորձի հետ ներդաշնակեցնելու նպատակով |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) |
● Ռիսկի վրա հիմնված ստուգումների նոր գործընթացներ` երեք փորձնական մարմիններում
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
| |
● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական փաթեթ` պետական-մասնավոր համագործակցության կարգավորման շրջանակի համար |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
||||
Բ. ՏՀՏ-ում կենսական նշանակության ենթակառուցվածքի կարիքներին արձագանքում և կանոնակարգման միջավայրի բարելավում |
● Ընդունել հեռահաղորդակցության փոխկապակցման նոր կանոնակարգեր
|
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
● Ընդունել ողջամիտ կանոններով և սակագներով նոր կանոնակարգ` հեռահաղորդակցության մյուս օպերատորներին թույլ տալով օգտագործել գործող օպերատորի տվյալների հետադարձ փոխանցման ցանցը
|
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
● Սակագնային զամբյուղի ծախսերի կրճատում 50 տոկոսով (լայնաշերտ ինտերնետի հասանելիության ամսական արժեք 1 Մբ/վ)
|
Գ. Մրցունակության բարելավում` էներգիայի և բնական պաշարների կայուն օգտագործման միջոցով |
● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Ընդերքի մասին» նոր օրենսգիրք՝ լավագույն միջազգային փորձին համապատասխանող ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական և լիցենզավորման ռեժիմով
|
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
● Ընդունել «Ընդերքի մասին» օրենսգրքի կանոնակարգեր` մասնավոր հատվածի մասնակցության նպատակով արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար` համաձայն ՀՃԹՆ-ի սկզբունքների
|
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն |
● Լիցենզավորման բարելավված ռեժիմը գործում է, և շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության դրույթները կիրարկվում են հանքարդյունահանման բոլոր նախագծերի համար և իրականացվում են թափանցիկ ձևով` պատշաճ հանրային մասնակցությամբ ● Էներգախնայողության գործողությունների ծրագրի թիրախների |
Դ. Կառավարման միջազգային չափանիշների ընդունման գործընթացի մեկնարկում` պետական հատվածի արդյունավետությունն ու օպերատիվությունը հարկային, մաքսային, պետական ծախսերի կառավարման ոլորտում բարելավելու նպատակով |
● Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ բավարար առաջընթաց (BPR)` |
1-ը հուլիսի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
● Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ հետագա առաջընթաց` |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
● Հարկային վարչարարության որակի բարելավում` գնահատված ըստ «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի հետազոտության |
- Օրենսդրության մեջ կամ ընթացակարգերում համապատասխան փոփոխությունների նախագծի կազմում, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ԱԱՀ-ի վերադարձի բարձր ռիսկային պահանջները ● ՀՀ կառավարություն ներկայացնել բանկի համար ընդունելի` անհրաժեշտ օրենսդրական փաթեթ` լիարժեք գործող կանաչ ուղու վերաբերյալ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
● Արտահանման/ | |
● ՀՀ կառավարություն ներկայացնել ՊՖԿ բարեփոխումների պատշաճ ռազմավարություն (ներառյալ CPAR-ի` Երկրի գնումների համակարգի գնահատման հաշվետվության առաջարկությունները) |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ ֆինանսների նախարարություն |
● Խորացնել ծրագրային բյուջետավորման պրակտիկան` ծրագրերի ծախսերի գնահատումը բարելավելով և ծրագրի մոնիթորինգի համար համապատասխան ոչ ֆինանսական ցուցանիշներ ներառելով |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ ֆինանսների նախարարություն |
● ՊՖԿ բարեփոխումների ռազմավարությունում արտացոլված PEFA-ի ընտրված ցուցանիշների թիրախների բարելավում | |
● Հրապարակել պետական ներդրումների գնահատման համակարգի (ՊՆԳՀ) ամրապնդման վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
● Պետական ներդրումների գնահատման համակարգի համար մշակել համապատասխան կանոնակարգեր |
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
● ՊՆԳՀ-ի միջոցով հաստատված նոր ներդրումների տոկոսի աճ | |
Ե. Հանրային ծառայությունում շահերի բախման կանխում և վարձատրության քաղաքականության բարելավում |
● Մշակել անհրաժեշտ կանոնակարգերը` «Հանրային ծառայության մասին» նոր օրենքում շահերի բախման դրույթների իրականացման համար, այդ թվում` կապված շահերի հայտարարագրման հետ ● Ընդունել աշխատավարձի ներդաշնակեցման վերաբերյալ ծրագիր` նախարարությունների մասնագիտական աշխատակազմի և ԾԻԳ-ի շրջանակներում |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ կառավարության աշխատակազմ |
● «Հանրային ծառայության մասին» օրենքի շահերի բախման դրույթների իրականացման ուղղությամբ հաստատված առաջընթաց
|
1-ը հուլիսի, 2011թ. ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ կառավարության աշխատակազմ |
● Շահերի բախման կարգավորումն ու հանրային ծառայությունում էթիկայի կանոններն աստիճանաբար ավելի լայնորեն են իրականացվում նշանակված մարմինների կողմից` գնահատված ըստ այն կայքէջերի այցելուների թվի, որտեղ դրանք հրապարակվում են |
● Ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր` քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության վերաբերյալ |
26-ը օգոստոսի, 2010 թ. ՀՀ կառավարության աշխատակազմ |
● Ներդնել քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ |
1-ը հուլիսի, 2010թ. ՀՀ կառավարության աշխատակազմ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |