Գլխավոր տեղեկություն
Համար
N 634-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2021-10.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2021 թվականի N 634-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Փաթեթվածքից և փաթեթավորումից գոյացած թափոնների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1544-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Մանածագործվածքների անվանումների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1438-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1605-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 144-Ն որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 541-Ն որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշումը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում. անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 784-Ն որոշումը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշումը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշումը.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշումը.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Շոգու` մինչև 0.07 ՄՊա ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշումը.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հատուկ կայանքների էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 75-Ն որոշումը.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 119-Ն որոշումը.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Էլեկտրաուժային տեղակայանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 554-Ն որոշումը.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1449-Ն որոշումը.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշումը.

27) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 478-Ն որոշումը.

28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 79-Ն որոշումը.

29) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշումը.

30) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 503-Ն որոշումը.

31) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1547-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 18-րդ, 19-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից տասներկու ամիս հետո և 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից քսանչորս ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2022, N 548-Ն 23.04.2022, N 634-Ն
09.12.2021, N 2011-Ն 10.12.2021, N 634-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան