Գլխավոր տեղեկություն
Համար
N 640-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2008 թվականի N 640-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 749-Ա ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 561-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 685-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին ամրացված շենքերում`

1) պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների կողմից զբաղեցված տարածքներն անժամկետ, անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել իրենց` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել իրենց` համաձայն N 2 հավելվածի.

3) կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել իրենց` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 07.05.09 N 483-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում` սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված կազմակերպությունների հետ կնքել անհատույց oգտագործման պայմանագրեր:

3. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների և կազմակերպություների գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` վերջիններիս միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Տարածք տրամադրելու մասին» N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի «Տարածք տրամադրելու մասին» N 561-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 8-ի N 640-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

NN
ը/կ
Անվանումը Զբաղեցված մակերեսը
(քառ. մետր)
Հարկը
1 2 3 4
  քաղ. Երևան, Զարյան 22    
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն) 539.9 5
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նախագծանախահաշվարկային ծառայություն) 534.4
72
6
1
  քաղ. Երևան, Սարյան 22    
3. «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ 389.2 10
4. «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ 373.4 11
5. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 98-Ա)
  քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 23    
6. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Հայաստանի Հանրապետության «Զբաղվածության ծառայություն» գործակալության Քանաքեռ-Զեյթուն զբաղվածության տարածքային կենտրոն) 65.0 3
  քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3    
7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Սպանդարյանի հարկային տեսչություն) 707.8 2, 3, 5
8. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Մյասնիկյանի հարկային տեսչություն, այդ թվում` օպերատիվ հետախուզության վարչության Մյասնիկյանի բաժին) 736   3, 4  
9. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, Կենտրոնի տարածքային բաժին) 50.7 4
10. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն) 1895.7
(որից` 338.3-ը` միջանցք)
1,3,4,5
11. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն (տեսչություն) 35 4
12. «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն (կենսառեսուրսների կառավարման գործակալություն) 494.5 4
13. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (լիցենզավորման կենտրոն) 74.1 4
  քաղ. Երևան, Մոլդովական 54    
14. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոն) 185.3 1
  քաղ. Երևան, Կիևյան 16    
15. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (լեզվի պետական տեսչություն) 250 9
  քաղ. Երևան, Իսահակյան 28    
16. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 1629.1 նկուղ, 1,2,3,4
  քաղ. Արմավիր, Հանրապետության 6    
17. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (քաղաքաշինական պետական տեսչության Արմավիրի տարածքային բաժին) 50.8 2
18. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Արմավիրի տարածքային ստորաբաժանում) 350 2

(հավելվածը փոփ. 23.08.18 N 930-Ա, 12.09.19 N 1230-Ա, 27.01.21 N 98-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 8-ի N 640-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

NN
ը/կ
Անվանումը Զբաղեցված մակերեսը
(քառ. մետր)
Հարկը
  քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3    
1. «Երևանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 412.2 5
2. Երևանի քաղաքապետարանի «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն 235.5
163.2
2
5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 8-ի N 640-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

NN
ը/կ
Անվանումը Զբաղեցված մակերեսը
(քառ. մետր)
Հարկը
 

(տողն ուժը կորցրել է 19.01.12 N 80-Ա)

1. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ 83.8 12
  քաղ. Երևան, Իսահակյան 28    
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն 27.2 1
  քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3    
3. «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 264.3 5

(հավելվածը փոփ. 19.01.12 N 80-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան