ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2020 թվականի N 638-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էյչ վի էյ սի Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 04230785) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բերդ կենտրոնի ջեռուցման, հովացման և օդափոխության աշխատանքների իրականացում՝ 1,166,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, և աջակցման ծառայությունների մատուցում՝ 34,997 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լայթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02613298) 2020 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսատուների և լուսարձակների (իրենց լրակազմով) ձեռքբերում՝ 218,241.27 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հոկտեմբերի 14 Երևան |