ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը «լսումների արդյունքների հիման վրա» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչումը և անվանափոխումը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-124-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:
