ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 674-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ կետի և 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1566-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությանը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 674-Ա որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ կետի և 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1566-Ն որոշման (այսուհետ` ծրագիր) 28-րդ կետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2019 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
3. Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:
4. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները և գործարքներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից (այսուհետ՝ կոմիտե) պետական գույքի կառավարման առանձին բնագավառներում իրականացվել են պետական գույքի կառավարման բարեփոխման աշխատանքները, մասնավորապես, մշակվել և ներկայումս մշակվում է պետական գույքի կառավարման նոր մոտեցումների օրենսդրական և մեթոդական դաշտ, որի հիմնական նպատակն է կանոնակարգել, հստակեցնել կառավարման գործառույթները և լրացնել այն բացերը, որոնք առաջանում են իրավական ակտերի կիրառման արդյունքում: Մասնավորապես, կոմիտեի կողմից 2019 թվականին մշակվել և սահմանված կարգի համաձայն ընդունվել են հետևյալ իրավական ակտերը՝
1) ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի պահանջներից և պետական գույքի կառավարման համակարգը բարեփոխելու, տեղ գտած թերությունները վերացնելու և պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կոմիտեի կողմից մշակվել է պետական գույքի կառավարման հայեցակարգը, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1834-Լ որոշմամբ։ Որոշման ընդունումը նպատակ ունի փոփոխության ենթարկելու ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաև բարեփոխելու պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման, սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2019 թվականի հուլիսի 9-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՕ-140-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2019 թվականի հունիսի 19-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-84-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը.
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2019 թվականի նոյեմբերի 19-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-222-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը.
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-259-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2019 թվականի հունիսի 27-ին ընդունվել է «Պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը, ինչպես նաև օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող, օտարման ենթակա, վարձակալության տրամադրման ենթակա, օտարման և վարձակալության տրամադրման ոչ ենթակա պետական անշարժ գույքի ցանկերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 949-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2019 թվականի հուլիսի 25-ին ընդունվել է «Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի հաշվետվությանը հավանություն տալու մասին» N 467-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման N 1 հավելվածի 264.1-ին կետի համաձայն մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.4-րդ կետի համաձայն մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման N 1 հավելվածի 266.2-րդ կետի համաձայն մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.2-րդ կետի համաձայն մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար ծրագրով նախատեսվել էր հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը:
7. Ծրագրի N 1` Մասնավորեցման ծրագրում չընդգրկված` լուծարման առաջարկվող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկված` «Վարչատնտեսական» ՓԲԸ-ի լուծարման մասին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 03.10.2019 թվականի N 1360-Ա որոշումը:
8. Ծրագրի N 2` Վերակազմակերպման առաջարկվող՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ցանկով հաշվետու ժամանակահատվածի համար միջոցառումներ չեն նախատեսվել:
9. Ծրագրի N 3` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնվող՝ չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքի ցանկով 2019 թվականին թվով 8-ը՝ «Թալինի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի նախկին շենքը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկի նախկին «Գյումրի» մեկուսարանը (քաղ. Գյումրի, Աճեմյան 62), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ամասիայի բաժնի նախկին վարչական շենք և ավտոտնակներ ՇՄ (գ. Ամասիա, 2-րդ փողոց, 32-րդ շենք), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Աշոցքի բաժնի նախկին վարչական շենք ՇՄ (գ. Աշոցք, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 1-ին շենք), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Գյումրու պահպանության բաժինը (քաղ. Գյումրի, Ղանդիլյան 3-րդ նրբ.), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Թալինի բաժնի կիսակառույց վարչական շենքը (քաղ. Թալին, Քոթանյան փող), Կաթսայատուն Նոր Նորք (Ա. Միկոյան 15/2), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ Մասիսի պահպանության բաժանմունքը (Մասիս կայարան, Շիրակի 6) հանձնվել են կոմիտեի տնօրինությանը, իսկ կոմիտեի տնօրինությանը 2018 թվականին հանձնված՝ Առողջապահության N 1 մասնաշենքն օտարվել է:
10. Ծրագրի N 4` Մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և (կամ) լուծարման առաջարկելու ժամկետների ցանկում ընդգրկված`
1) «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 26.12.2019 թվականի N 1963-Ա որոշումը.
2) «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մասին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 07.11.2019 թվականի N 1533-Ա որոշումը.
3) «Ընդերքաբան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության կառավարության 29.11.2018 թվականի N 1377-Ա որոշմամբ մասնավորեցվել են աճուրդով.
4) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 19-ի ՀՕ-84-Ն օրենքի համաձայն «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ները հանվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից.
5) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի «Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-222-Ն օրենքի համաձայն «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն հանվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընկերությունների ցանկից, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն հանվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից, և ընկերության բաժնետոմսերը 16.12.2019 թվականի հանձնման-ընդունման ակտով փոխանցվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը.
6) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-259-Ն օրենքի համաձայն «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից հանվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից:
11. Ծրագրի N 5` «Մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի` պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց» ցանկի՝
1) 19-րդ կետում նշված՝ «Հրազդանի բժշկական» կենտրոն ՓԲԸ-ի պոլիկլինիկայի շենքից առանձնացված տարածքը (քաղ. Հրազդան, Սպանդարյան 47/3) կոմիտեի նախագահի 31.10.2019 թվականի N 173-Ա հրամանով ներկայացվել է օտարման՝ աճուրդային եղանակով.
2) 28-րդ կետում նշված՝ Արմավիր քաղաքի Մխիթար Հերոցու 5 հասցեում գտնվող շենք-շինությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 30.05.2019 թվականի N 741-Ա որոշմամբ նվիրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքին:
12. Ծրագրի N 6` «Պետական գույքի վարձակալությունից սպասվելիք մուտքերի վերաբերյալ» ցանկով նախատեսվածի կատարողականով`
1) հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և կնքվել են պետական գույքի վարձակալության թվով 44 ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրեր և թվով 8 վարձակալության պայմանագրերում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր, որից՝ 6-ը ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, 2-ը՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.
2) պետական գույքի վարձակալությունից 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ծրագրով կանխատեսվող դրամական մուտքերը սահմանվել են 88,604.7 հազ. դրամ, մինչդեռ, 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 291,646.0 հազ. դրամ։
13. Ծրագրի N 7` «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների (այսուհետ՝ ալեհավաք) տեղակայման և սպասարկման ծառայություններից վարձավճարների սպասվելիք (կանխատեսվող) դրամական մուտքերը» ցանկի նախատեսվածի կատարողականը հետևյալն է՝ ալեհավաքների տեղակայման և սպասարկման ծառայություններից վարձավճարները ծրագրով 2019 թվականի համար կանխատեսվող դրամական մուտքերը սահմանվել են 166,000.0 հազ. դրամ, մինչդեռ, 2019 թվականին այն կազմել է 231,452.0 հազ. դրամ, որից պետական բյուջե մուտքագրվել է 66,732.0 հազ. դրամ, այդ թվում՝ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ ուղղվել է 17,780.3 հազ. դրամ, իսկ ՊՈԱԿ-ներ՝ 164,720.0 հազ. դրամ:
14. Ծրագրի N 8` «Մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի (2018-2020 թթ.) ընթացքում, ստանձնած ներդրումային պարտավորությունները» ցանկում ընդգրկված, ինչպես նաև նոր կնքված պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված՝ հաշվետու ժամանակաշրջանում թվով 78 պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝
1) օտարման և մասնավորեցման պայմանագրերով 23 գնորդների կողմից ստանձնած պարտավորություններից կատարվել են 19-ը, 1 գնորդի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով կոմիտեն քայլեր է ձեռնարկել համապատասխան հայցով դատարան դիմելու ուղղությամբ, 1 գործով համապատասխան գրությամբ գնորդից պահանջվել է ներդրումային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթուղթ, որը դեռևս չի ներկայացվել, իսկ 2 գործով արդեն իսկ հաշվարկվել է տուգանք.
2) ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման տրամադրված 36-ի կողմից ստանձնած պարտավորություններից կատարվել են 33-ը, թվով 2 գործով պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ պահանջված փաստաթղթերը դեռևս չեն ներկայացվել, թվով 1 գործով պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու հետևանքով հաշվարկվել է տուգանք.
3) նվիրաբերության պայմանագրերով 19 նվիրառուների կողմից ստանձնած պարտավորություններից կատարվել են 18-ը, 1-ի կողմից ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ փաստաթղթեր դեռևս չեն ներկայացվել.
4) պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված կոմիտեի կողմից իրականացվում են պայմանագրերի առարկա հանդիսացող տարածքներում պարտավորությունների կատարման փաստի վերաբերյալ տեղազննություններ և ուսումնասիրություններ։
15. Ծրագրի N 9` ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծության հետ կապված՝ կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017 թվականի N 1262-Ն որոշման համաձայն իրականացվել է hաշվետու ժամանակահատվածում 2018 թվականի տարեկան արդյունքների հիման վրա պետական կառավարման մարմինների ենթակայության 154 կազմակերպություններից 148-ի ֆինանսատնտեսական վերլուծություն: Տեղեկատվությունն ամփոփվել է և սահմանված կարգով ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա իրականացվել է 151 կազմակերպությունից 143-ի համար ֆինանսատնտեսական վերլուծություն, և ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Մոնիթորինգի տարեկան արդյունքների ամփոփ տեղեկանքները, համաձայն վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման՝ ներկայացվում է մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը:
16. Ծրագրում ընդգրկված պետական գույքի մասնավորեցման գործարքների արդյունքում դրամական մուտքերը 2019 թվականին կազմել են 2,024.0 հազ. դրամ, այդ թվում՝ պետական բյուջե՝ 1,416.8 հազ. դրամ, համայնքային բյուջե՝ 607.2 հազ. դրամ:
17. Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում 2019 թվականի ընթացքում՝
1) ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 25.07.2019 թվականի N 971-Ն որոշումը (106 սենյակ, 231 անձ, 100 ընտանիք).
2) ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 06.02.2020 թվականի N 115-Ա որոշումը.
3) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (56 սենյակ, 51 ընտանիք, 133 անձ) ներկայացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |