Գլխավոր տեղեկություն
Համար
N 584-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 23.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2020 թվականի N 584-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 411-Լ որոշման հավելվածի 2-րդ կետում «չունի քաղաքացիական» բառերը փոխարինել «չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 6-րդ կետը «աշխատողներ» բառից հետո լրացնել «(2020 թվականի մարտի 13-ին կամ դրանից առաջ աշխատանքի են ընդունվել Տուժած ոլորտի գործատուի մոտ և մինչև 2020 թվականի մարտի 30-ը ներառյալ անընդմեջ աշխատել են նույն գործատուի մոտ)» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածում՝

1) 2-րդ կետում «մինչև 18 տարեկան» բառերը փոխարինել «2002 թվականի ապրիլի 2-ից մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը (ներառյալ) ծնված» բառերով, «կամ միայնակ ծնողը» բառերից հետո լրացնել «կամ խնամակալը» բառերով, «արձակուրդում» բառից հետո լրացնել «կամ գրանցված աշխատանք ունեցող ծնողի գործատուն լուծարվել (եթե առկա է լուծարման պետական գրանցում)» բառերով.

2) 6-րդ կետից հանել «մշտապես բնակվում են Հայաստանում և» բառերը.

3) 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը «ծնողներից մեկը» բառերից հետո լրացնել «կամ խնամակալը» բառերով, իսկ 7-րդ կետի 1-ին ենթակետը «ծնողներից մեկի» բառերից հետո լրացնել «կամ խնամակալի» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 484-Լ որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «չունի քաղաքացիական» բառերը փոխարինել «չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 536-Լ որոշման հավելվածում՝

1) 3-րդ կետը «ծնողը» բառից հետո լրացնել «կամ խնամակալը» բառերով.

2) 3-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, ապա դիմող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.».

4) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, կամ միանվագ աջակցության համար դիմում է երեխայի խնամակալը, կամ նախորդ դիմումը մերժվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա, ապա ծնողների (հոր և մոր) կամ խնամակալի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի սերիան ու համարը.».

5) 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, կամ նախորդ դիմումը մերժվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա, և երեխան միայնակ մոր երեխա է, նրա ծնողներից մեկը մահացած է, ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, ապա նշում այդ մասին, ինչպես նաև եթե միանվագ աջակցության համար դիմում է երեխայի խնամակալը, ապա նշում այդ մասին.

5) եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, կամ նախորդ դիմումը մերժվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա, և երեխայի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում չբնակվող օտարերկրյա քաղաքացի է, ապա նշում այդ մասին.».

6) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 5-րդ կետում «Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա» բառերը փոխարինել «Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում» բառերով, իսկ «ճանաչելու վկայականի» բառերից հետո լրացնել «կամ երեխաների նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթի» բառերով.

8) 6-րդ կետում «երեխային և նրա ծնողներին (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողին)» բառերը փոխարինել «դիմող ծնողին կամ խնամակալին» բառերով.

9) 7-րդ կետի 1-ին ենթակետում «երեխան և (կամ) նրա ծնողները (սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ դիմող ծնողը)» բառերը փոխարինել «դիմող ծնողը կամ խնամակալը» բառերով.

10) 7-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

11) 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 20-րդ կետի 1-ին ենթակետը «դիմող ծնողի» բառերից հետո լրացնել «կամ խնամակալի» բառերով.

12) 8-րդ կետի 3-րդ ենթակետը «ստացված՝» բառից հետո լրացնել «երեխաների և նրանց ծնողների վերաբերյալ, ինչպես նաև» բառերով.

13) 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) հաշվի առնելով սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված ճշտումների արդյունքները՝ որոշում է կայացնում երեխայի տվյալները վճարման ցուցակ ներառելու կամ դիմումը մերժելու մասին.».

14) 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 23-րդ կետը «դիմող ծնողը» բառերից հետո լրացնել «կամ խնամակալը» բառերով.

15) 9-րդ կետի 4-րդ ենթակետը «կարգավիճակ» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ միանվագ աջակցության համար դիմում է երեխայի խնամակալը)» բառերով.

16) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, սակայն երեխան և դիմող ծնողը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ երեխաների և նրանց ծնողների վերաբերյալ տվյալների հիման վրա չեն նույնականացվում։ Այս դեպքում միանվագ աջակցությունը նշանակվում և վճարվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումի հիման վրա։».

17) 11-13-րդ, 15-17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

18) 18-րդ կետը «մարմինը» բառից հետո լրացնել «կամ միանվագ աջակցության համար դիմում է երեխայի խնամակալը, կամ դիմումը մերժվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա» բառերով, իսկ «դիմումը հաշվառելու կամ մերժելու և դիմումի տվյալները Շահառուների ցանկում ներառելու» բառերը փոխարինել «երեխայի տվյալները վճարման ցուցակ ներառելու կամ դիմումը մերժելու մասին» բառերով.

19) 19-րդ կետում «13-րդ» բառը փոխարինել «8-րդ» բառով.

20) 25-րդ կետի 2-րդ ենթակետում «կամ նրա տված» բառերը փոխարինել «կամ խնամակալին կամ նրանց տված» բառերով.

21) 29-րդ կետի 1-ին ենթակետում «ծնողների (միայնակ ծնողի)» բառերը փոխարինել «դիմող ծնողի կամ խնամակալի» բառերով, իսկ 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան