Գլխավոր տեղեկություն
Համար
N 1972-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1972-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող՝ 250 586 117 դրամ սկզբնական արժեքով 7809,9 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 77489/80543 բաժնային սեփականության իրավունք):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքի 5-րդ հարկից 4 713 389,5 դրամ սկզբնական արժեքով 146,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք 1) ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի տեղակայման նպատակով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքից 245 872 727,5 դրամ սկզբնական արժեքով 7663 քառ. մետր մակերեսով տարածքները և 0,262 հա հողամասը (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 77489/80543 բաժնային սեփականության իրավունք) (այսուհետ՝ անշարժ գույք 2) ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված՝ համապատասխանաբար 1-ին անշարժ գույքի և 2-րդ անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Սույն որոշման 3-րդ կետում նշված 2-րդ անշարժ գույքից 5 367 937,8 դրամ սկզբնական արժեքով 167,3 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) անհատույց անժամկետ oգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն):

6. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 5-րդ կետում նշված տարածքի անհատույց oգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Անշարժ գույք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց oգտագործման տրամադրելու մասին» N 314-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերը:

8. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի սպասարկման ծառայությունները մատուցվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 30

Երևան