Գլխավոր տեղեկություն
Համար
N 1785-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.1121
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2019 թվականի N 1785-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ N 740-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝

ա. կլիմայական քաղաքականության վարչություն,

բ. մթնոլորտային քաղաքականության վարչություն,

գ. ջրային քաղաքականության վարչություն.

2) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝

ա. անտառային քաղաքականության վարչություն,

բ. բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն.

3) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժինը վերակազմավորել վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության.

4) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմավորել հասարակայնության հետ կապերի բաժնի.

5) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի բաժնի գործունեությունը դադարեցնել.

6) նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, կենսառեսուրսների կառավարման գործակալությունն ու թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը միաձուլել՝ ստեղծելով նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչություն:

2. Նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ անվանափոխությունները՝

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչությունն անվանափոխել ռազմավարական քաղաքականության վարչության.

2) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունն անվանափոխել հողերի և ընդերքի քաղաքականության վարչության.

3) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինն անվանափոխել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 745-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-22.3-րդ ենթակետերով՝

«22.1) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.

22.2) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը.

22.3) քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովման իրականացումը.».

2) որոշման V բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչությունը.

2) ռազմավարական քաղաքականության վարչությունը.

3) միջազգային համագործակցության վարչությունը.

4) իրավաբանական վարչությունը.

5) կլիմայական քաղաքականության վարչությունը.

6) մթնոլորտային քաղաքականության վարչությունը.

7) ջրային քաղաքականության վարչությունը.

8) անտառային քաղաքականության վարչությունը.

9) բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը.

10) հողերի և ընդերքի քաղաքականության վարչությունը.

11) վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչությունը:

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) քարտուղարությունը.

2) ֆինանսատնտեսական վարչությունը.

3) հասարակայնության հետ կապերի բաժինը.

4) առաջին բաժինը.

5) մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը:».

3) որոշման VI բաժինն ուժը կորցրած ճանաչել։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել՝

ա. հավելվածի 9-րդ կետի 11-րդ ենթակետը,

բ. հավելվածի 10-րդ կետի 6-րդ ենթակետը,

գ. հավելվածի 11-րդ կետի 25-րդ, 26-րդ և 27-րդ ենթակետերը.

2) հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, հիդրոօդերևութաբանության» բառը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 5-րդ ենթակետի դրույթի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 2

Երևան