Գլխավոր տեղեկություն
Համար
N 1813-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.18/92(1545).1 Հոդ.1157
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2019 թվականի N 1813-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի» բառերը հանել, իսկ «սահմանելու» և «սահմանել» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաստատելու» և «հաստատել» բառերով.

2) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հայերեն՝ Կադաստրի կոմիտե.

2) ռուսերեն` Комитет Кадастра.

3) անգլերեն` Cadastre Committee.

4) ֆրանսերեն՝ Comité du Cadastre:»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման հավելվածով սահմանված կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝

1) դադարեցնել կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի բաժնի գործունեությունը,

2) այդ կապակցությամբ՝

ա. ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 25-րդ կետի 9-րդ ենթակետըուղղ.:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 4

Երևան