Գլխավոր տեղեկություն
Համար
N 1299-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 12.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1299-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 776-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի «Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները սահմանելու մասին» N 776-Լ որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1299-Լ որոշման

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողի` նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նշված նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

  

     

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 776-Լ որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բ Ա Ժ Ի Ն 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:

2. Հանդերձանք են համարվում քրեակատարողական ծառայողի համազգեստը, խորհրդանշանը և տարբերանշանները:

 

Բ Ա Ժ Ի Ն 2

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

    

3. Կիսաբրդյա գլխարկ.

Կանաչ գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ` կարմիր մահուդից: Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ (Նկար՝ 8), իսկ գլխարկաբոլորքի և գագաթի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան (Նկար՝ 3):

Գլխարկի գագաթային մասում՝ ներսի կողմից հարմարեցված գրպանիկում, տեղադրվում է պոլիէթիլենային գլխարկի քողարկիչ՝ եզրերը էլաստիկ:

4. Տոնական գլխարկ.

Տոնական կիսաբրդյա գլխարկը մոխրագույն է, նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված կիսաբրդյա գլխարկին:

5. Ականջակալներով ձմեռային գլխարկ.

Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը բնական կարակուլից են, իսկ թասակը՝ կանաչ գույնի։ Գլխարկի ճակատային մասում ամրացվում է փոքր գլխարկանշան (Նկար՝ 4): Հովարի կենտրոնական հատվածում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ (Նկար՝ 8):

6. Կիսաբրդյա կտորից ձմեռային վերարկու.

Կանաչ կտորից է, կազմված է լանջափեշերից, թիկնամասից, թևքերից և կարակուլե հանովի օձիքից: Վերարկուի առաջամասը, թիկունքը և թևերն ամբողջությամբ մշակվում են սինթեպոնով, որը մգդակված է աստառի հետ շեղանկյուն (փախլավաձև) հյուսքով: Վերարկուն կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի վրա՝ վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ: Գրպանների կափույրները կոճկվում են կպչունակներով: Կողային գրպանները՝ շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Օձիքը՝ ծալովի, վրան ասեղնագործված տերևներ (Նկար՝ 10): Ուսադիրների շրջանում՝ կպչունակով ամրակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին՝ անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին՝ անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

7. Կիսաբրդյա տարազաբաճկոն (այսուհետ` կիտել) և ազատթող փողքերով տաբատ.

Կիտելը կանաչ գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Լանջափեշերը կոճկվում են երեք զույգ ոսկեգույն կոճակով։ Օձիքը՝ ծալովի: Ունի երկու ներկարված կողային գրպան` կափույրներով, երկու ծոցագրպան, վերին օձիքին ասեղնագործված են տերևներ (Նկար՝ 10): Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:

Տաբատը կանաչ գույնի բրդյա կտորից է` երկու ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի երկու լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

8. Տոնական կիտել և ազատթող փողքերով տաբատ.

Կիտելը մոխրագույն կտորից է, մետաքսյա աստառով: Լանջափեշերը կոճկվում են երեք զույգ ոսկեգույն կոճակով։ Օձիքը՝ ծալովի, թևքերին՝ կարմիր և ոսկեգույն մեկական նեղ (2մմ) ժապավեն և ոսկեգույն թելերով ասեղնագործված տերևներ (Նկար՝ 9): Ունի երկու ներկարված կողային գրպան` կափույրներով, երկու ծոցագրպան, վերին օձիքին ասեղնագործված են տերևներ (Նկար՝ 10): Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:

Տաբատը սև գույնի բրդյա կտորից է` երկու ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի երկու լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

9. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը կանաչ գույնի կտորից է, մետաքսյա աստառով, բաղկացած է մեջքից, օձիքից, թևքերից և լանջափեշերից, որոնք միացվում են շղթայով: Բաճկոնը առաջամասից կրկնակարվում է սոսնձապատ գործվածքով: Առանձին հատվածները (գրպանների կափույրներ, օձիք) նույնպես կրկնակարվում են սոսնձապատ գործվածքով: Օձիքին ասեղնագործված են տերևներ (Նկար՝ 10): Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են կպչունակով կոճկվող, ուղղանկյուն կափույրով արտաքին գրպաններ: Փեշամասում տեղադրված են ներկարված շղթայով կոճկվող երկու թեք գրպաններ: Մեջքը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են երկու մետաղական ոսկեգույն կոճակով: Բաճկոնը գոտիով է, կողքերից՝ էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում՝ ոսկեգույն կոճակով ամրակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին՝ անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին՝ անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 7-րդ կետում նկարագրված ազատթող փողքերով տաբատին:

10. Շապիկ.

Շապիկը կանաչ գույնի է, կիսաբամբակյա գործվածքից` երկարաթև, կլոր վզով: Ուսադիրների շրջանը կրկնակարված է կանաչ սինթետիկ կտորով՝ վրան կպչուն ուսադիրների ամրակներ: Առջևի ձախ վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին՝ անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին՝ անկախ կոչումից, բառերը, իսկ աջ վերևի մասում՝ վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Շապիկի թևքերը, գոտին և վիզն էլաստիկ գործվածքից են:

11. Թիկնոց-ուսնոց.

Թիկնոց-ուսնոցը կանաչ գույնի անջրանցիկ կտորից է` ձեռքերի համար նախատեսված երկու կողային բացվածքով և գլխանոցով:

12. Տոնական ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` սպիտակ կիսաբամբակյա թելից:

13. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` խիտ կիսաբրդյա թելից, գույնը՝ սև:

14. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` բնական սև կաշվից, աստառը՝ մորթուց:

15. Գարնանային-աշնանային վերարկու.

Վերարկուն կանաչ գույնի անջրանցիկ կտորից է, ծալովի օձիքով, մետաքսյա աստառով, երկու կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Վերին օձիքին ասեղնագործված են ոսկեգույն տերևներ (Նկար՝ 10): Ուսադիրների շրջանում տեղադրված են կպչուն ամրակներ: Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են կպչուն, ուղղանկյուն կափույրներով ներկարված գրպաններ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին՝ անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին՝ անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Լանջափեշերը միացվում են կափույրով ծածկվող շղթայով:

16. Մորթե կիսաճտքավոր կոշիկ.

Կոշիկը սև, բնական կաշվից է, աստառը` մորթուց:

17. Կոշիկ.

Կոշիկը սև է` բնական կաշվից:

18. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը սպիտակ կիսաբամբակյա կտորից է` ծալովի օձիքով և երկարաթև: Ունի սպիտակ կոճակով և կափույրով շերտակարված վրադիր գրպաններ, գոտի՝ կողքերից էլաստիկ ժապավենով ձգված, կոճկվում է սպիտակ 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Ուսերին տեղադրված են կոճակով ամրացվող ուսադիրների 2 կամրջակ և 3 փակօղակ, թևքերը` երկար: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին՝ անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին՝ անկախ կոչումից, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

19. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ՝ գույնը բաց կանաչ է, ուսադիրների շրջանում տեղադրված են ոսկեգույն կոճակով ամրակներ:

20. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը և տաբատը կանաչ գույնի կիսաբամբակյա կտորից են` ծալովի օձիքով։ Կրծքամասում` ուղղանկյուն կափույրով փակվող և շերտակարով, կանաչ կոճակով վրադիր գրպաններ։ Վերնաշապիկը կողքերից էլաստիկ ժապավենով ձգվող գոտիով է, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կանաչ կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևածալքերով: Ուսադիրների շրջանում՝ ոսկեգույն կոճակներով ամրակներ: Կրծքամասի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին՝ անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին՝ անկախ կոչումից, բառերը, իսկ աջ հատվածի վերևի մասում՝ վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 7-րդ կետում նկարագրված ազատթող փողքերով տաբատին:

21. Սվիտեր.

Կանաչ կիսաբրդյա գործվածքից է, կլոր վզով: Կրծքամասի ձախ հատվածում՝ կպչուն կափույրով արտաքին գրպան: Ուսադիրների շրջանը կրկնակարված է կանաչ սինթետիկ կտորով՝ վրան կպչուն ուսադիրների ամրակներ: Գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին՝ անկախ կոչումից, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին՝ անկախ կոչումից, բառերը, իսկ կրծքամասի աջ մասում՝ վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը:

Սվիտերի թևքերը, գոտին և վիզն էլաստիկ գործվածքից են:

22. Փողկապ.

Փողկապը սև կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ: Վերին կենտրոնական մասում ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը:

23. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկից է:

24. Տոնական գոտի.

Գոտին ծիրանագույն սինթետիկ կտորից է` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ոսկեգույն մետաղյա ճարմանդով: Գոտու լայնությունը 50 մմ է:

25. Կաշվե գոտի.

Գոտին սև բնական կաշվից է, լայնությունը` 32 մմ: Գոտին մեկ անցքով է` մետաղյա ճարմանդով:

26. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Ուսակապը ոսկեգույն լարահյուսքով է:

      

Բ Ա Ժ Ի Ն 3

      

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

    

27. Կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

28. Ականջակալներով ձմեռային գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 5-րդ կետում նկարագրված գլխարկին՝ բացառությամբ ասեղնագործված կաղնու ոսկեգույն տերևների: Արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար պատրաստվում է բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև լեյտենանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար՝ մորթուց:

29. Ձմեռային կիսաբրդյա վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին: Բացառությամբ՝ միայն ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ» տառերը: Արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար օձիքը պատրաստվում է բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև լեյտենանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար՝ մորթուց: Վերին օձիքին տերևներ ասեղնագործված չեն:

30. Կիտել և ազատթող փողքերով տաբատ.

Կիտելը կանաչ գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Լանջափեշերը կոճկվում են երեք ոսկեգույն կոճակով: Ունի կողային երկու ներկարված գրպան` կափույրներով, մեկ ծոցագրպան:

Տաբատը կանաչ գույնի կիսաբրդյա կտորից է` կողային երկու ներկարված գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով։ Տաբատը կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

31. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված կիսաբրդյա բաճկոնին: Բացառությամբ՝ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

32. Շապիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված շապիկին:

Առջևի ձախ վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

33. Թիկնոց-ուսնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

34. Գարնանային-աշնանային վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված գարնանային-աշնանային վերարկուին, բացառությամբ՝ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

35. Մորթե կիսաճտքավոր կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 16-րդ կետում նկարագրված կոշիկին:

36. Կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 17-րդ կետում նկարագրված կոշիկին:

37. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ՝ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

38. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ՝ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

39. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 20-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, բացառությամբ՝ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում է միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

40. Սվիտեր.

Սվիտերը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված սվիտերին, բացառությամբ՝ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

41. Փողկապ.

Փողկապը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված փողկապին:

42. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկից է:

43. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

44. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

45. Կաշվե գոտի.

Գոտին ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված գոտուն:

    

Բ Ա Ժ Ի Ն 4

   

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

  

46. Գլխարկ` կեպի (այսուհետ` կեպի).

Կեպին կանաչ գույնի կտորից է` եզրաքուղով և հովարով: Թասակը շրջանաձև է: Փոքր գլխարկանշանն ամրացվում է ճակատային մասում:

47. Ականջակալներով ձմեռային գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 5-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց ասեղնագործված կաղնու ոսկեգույն տերևների:

Պատրաստվում է մորթուց:

48. Տոնական գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

49. Ձմեռային կիսաբրդյա գունաքողարկված վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին, բացառությամբ՝ միայն ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ» տառերը, իսկ օձիքը պատրաստվում է մորթուց: Օձիքին տերևներ չեն ասեղնագործվում։

Ձմեռային կիսաբրդյա վերարկուն գունաքողարկված, անջրանցիկ կտորից է:

50. Գարնանային-աշնանային գունաքողարկված վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված գարնանային-աշնանային վերարկուին, բացառությամբ՝ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Գարնանային-աշնանային վերարկուն գունաքողարկված, անջրանցիկ կտորից է:

51. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ կեպիով.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված կիսաբրդյա բաճկոնին, բացառությամբ՝ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

52. Շապիկ.

Շապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված շապիկին: Կրծքամասի ձախ մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

53. Թիկնոց-ուսնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

54. Մորթե կիսաճտքավոր կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 16-րդ կետում նկարագրված կոշիկին:

55. Կոշիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 17-րդ կետում նկարագրված կոշիկին:

56. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

57. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

58. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 20-րդ կետում նկարագրված վերնաշապիկին և տաբատին: Վերնաշապիկի առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

59. Փողկապ.

Փողկապը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված փողկապին:

60. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ:

61. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

62. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

63. Կաշվե գոտի.

Գոտին ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված գոտուն:

 64. Սվիտեր.

Սվիտերը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված սվիտերին: Գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

      

Բ Ա Ժ Ի Ն 5

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

     

65. Կիսաբրդյա գլխարկ-պիլոտկա (այսուհետ` պիլոտկա).

Պիլոտկան կանաչ գույնի կտորից է` կարմիր մահուդե եզրաքուղով և փոքր գլխարկանշանով:

66. Ձմեռային պիլոտկա.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 65-րդ կետում նկարագրված պիլոտկային: Դիմացը, հետնամասը և կողքերը արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար պատրաստվում են բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար՝ մորթուց:

67. Ձմեռային կիսաբրդյա վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին, բացառությամբ՝ ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը, իսկ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ: Արդարադատության գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար օձիքը պատրաստվում է բնական կարակուլից, իսկ արդարադատության փոխգնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար՝ մորթուց: Գոտկատեղի հատվածում՝ ճարմանդով գոտի և կամրջակներ:

68. Գարնանային-աշնանային վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված գարնանային-աշնանային վերարկուին, բացառությամբ՝ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը: Գոտկատեղի հատվածում՝ ճարմանդով գոտի և կամրջակներ:

69. Կիտել և կիսաշրջազգեստ.

Կիտելը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված կիտելին։

Կիսաշրջազգեստը կանաչ գույնի կտորից է, երկարությունը` ծնկին հավասար, հետևի վերին միջնամասում ունի կայծակաճարմանդ, իսկ հետևի ստորին մասում՝ 10 սմ երկարությամբ կտրվածք:

70. Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 9-րդ կետում նկարագրված կիսաբրդյա բաճկոնին, բացառությամբ՝ վերին օձիքին չեն ասեղնագործվում ոսկեգույն տերևներ, իսկ առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

71. Շապիկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված շապիկին:

72. Տոնական վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 18-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

73. Երկարաթև վերնաշապիկ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

74. Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 20-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 30-րդ կետում նկարագրված տաբատին:

75. Սվիտեր.

Սվիտերը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 21-րդ կետում նկարագրված սվիտերին: Գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

76. Թիկնոց-ուսնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

77. Երկթև բանտ.

Երկթև բանտը սև կտորից է, թևերը՝ 10 սմ երկարությամբ, 4.5 սմ լայնությամբ, 450 բացվածքով: Դիմացի վերին կենտրոնական մասում ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը:

78. Կնոջ երկարաճիտ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է` երկար ճտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:

79. Կնոջ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է: Երեսամասն ամբողջական է:

80. Գարնանային-աշնանային ձեռնոց.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

81. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

82. Կաշվե գոտի.

Գոտին ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված գոտուն:

  

Բ Ա Ժ Ի Ն 6

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

   

83. Դաշտային կոստյում` կեպիով կամ բերետով, կիսաբամբակյա, գունաքողարկված անջրանցիկ կտորից.

Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող կայծակաճարմանդով, աստառը` մետաքսյա: Կրծքամասում ունի երկու վրադիր գրպան` կափույրներով և կպչունակներով: Ունի նաև երկու ներկարված կողային գրպան: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին, բառերը, իսկ աջ մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Մյուս բոլոր քրեակատարողական ծառայողների կրծքամասի ձախ հատվածի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը: Ուսադիրների ամրակները կպչունակներով և գունաքողարկված կտորից են, աստղերը` կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են:

Տաբատն ուղիղ կարվածքով է` երկու կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է կայծակաճարմանդ, աստառը` մետաքսյա:

84. Ձմեռային դաշտային կոստյում հանովի մորթե օձիքով և կայծակաճարմանդով քողարկված գլխանոցով.

Կոստյումը կիսաբամբակյա, գունաքողարկված անջրանցիկ կտորից է, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են սինթեպոնով: Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող կայծակաճարմանդով, կրծքամասում ունի երկու ներկարված գրպան` կափույրներով և կպչունակներով: Ունի երկու կողային ներկարված գրպան: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին, բառերը, իսկ աջ մասում ասեղնագործվում են վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Մյուս բոլոր քրեակատարողական ծառայողների կրծքամասի ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը: Ուսադիրների ամրակները կպչունակներով և գունաքողարկված կտորից են, աստղերը` կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են, իսկ հանովի օձիքը, այդ թվում նաև արդարադատության գնդապետի համար՝ կարակուլե:

Տաբատի առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի երկու կողային ներկարված գրպան:

85. Դաշտային պայուսակ.

Դաշտային պայուսակը սև կաշվից է` 22 x 23 սմ չափսերով:

86. Դաշտային կոշիկ.

Դաշտային ամառային կոշիկները երկարաճիտ են` սև կաշվից:

87. Ձմեռային դաշտային կոշիկ.

Ձմեռային դաշտային երկարաճիտ կոշիկները սև կաշվից են` մորթե աստառով:

88. Դաշտային կարճաթև վերնաշապիկ և տաբատ.

Վերնաշապիկը կիսաբամբակյա, գունաքողարկված կտորից է` ծալովի օձիքով։ Կրծքամասում` ուղղանկյուն կպչուն կափույրով փակվող և շերտակարով վրադիր գրպաններ։ Վերնաշապիկը կողքերից էլաստիկ ժապավենով ձգվող գոտիով է, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևածալքերով: Ուսադիրների ամրակները կպչունակներով և գունաքողարկված կտորից են, աստղերը` կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների ձախ գրպանի վերևի մասում ասեղնագործվում են «ՔԿԾ ՊԵՏ»՝ քրեակատարողական ծառայության պետի համազգեստին, կամ «ՔԿԾ»՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին, բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Մյուս բոլոր քրեակատարողական ծառայողների կրծքամասի ձախ հատվածի վերևի մասում ասեղնագործվում են միայն «ՔԿԾ» տառերը:

Տաբատը կիսաբամբակյա գունաքողարկված կտորից է, իսկ առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի երկու կողային ներկարված գրպան:

89. Դաշտային համազգեստը նախատեսվում է քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման, անվտանգության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողներին հատկացնելու համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է հատկացվել նաև մյուս քրեակատարողական ծառայողներին:

90. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ՝

1) ձմեռային, սև մարզական գլխարկ.

2) սև բերետ.

3) սև սվիտեր.

4) ձմեռային կիսավերարկու՝ ուսադիրներով.

Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից՝ հանվող մորթուց, հետնամասում՝ կայծակաճարմանդով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին՝ վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված՝ ներկարված գրպաններից։ Կոճկվում է կափույրով ծածկվող կայծակաճարմանդով։ Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան։ Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան։ Կրծքամասում՝ ձախ հատվածի վերևի մասում, ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.

5) մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա.

Սև բրեզենտե կտորով և կաշվից, կայծակաճարմանդով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով՝ առանց կոճակի, վերևի մասում՝ բռնակ։ Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ։ Թիկունքին ամրացվում է կտոր՝ «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար։

Տաբատը՝ սև կտորից, ուղիղ ուրվագծով։ Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և կայծակաճարմանդով։ Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան։

Կեպին՝ սև կտորից։ Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովարից։ Երկու կողմից ունի օդանցքներ։ Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.

6) շապիկ.

Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.

7) շապիկ՝ տրիկոտաժե.

Ուղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.

8) ժիլետ՝ առանց ուսադիրների.

Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.

9) մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների.

10) գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից.

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.

11) կոշիկ՝ կիսաճտքավոր.

Սև գույնի կաշվից։ Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի։ Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը՝ սև, բրեզենտե, անջրանցիկ կտորից։ Ներբանների եզրերը՝ վրա քաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով.

12) ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա.

13) ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.

14) սև թիկնոց-ուսնոց.

Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով։ Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով։ Օձիքը՝ ծալովի։ Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով.

15) սև դիմակ:

     

Բ Ա Ժ Ի Ն 7

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

      

91. Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը կիսաձվաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 78 մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի, վերարկուի և շապիկի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:

Խորհրդանշանի վրա պատկերված են ոսկեգույն վահան, թուր, Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը և կշեռք: Վահանի վերևում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (Նկար 2):

Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի և վերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է նաև 100 մմ բարձրությամբ և 78 մմ լայնությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (Նկար 1)։

92. Քրեակատարողական ծառայողների տարբերանշաններն են` գլխարկանշանները, կոճակները, ուսադիրները, աստղերը, ժապավենները և օձիքի վրա տեղադրվող տարբերանշանները:

93. Գլխարկանշանները պատրաստվում են ոսկեգույն մետաղից կամ կանաչ պլաստմասսայից: Վերջինը նախատեսված է դաշտային համազգեստի համար (Նկար 5):

Քրեակատարողական ծառայողների մեծ գլխարկանշանի բարձրությունը 6.5 սմ է, լայնությունը` 5.6 սմ (Նկար 3): Պատկերում է քրեակատարողական ծառայության երիզված խորհրդանշանը, ամրացվում է կիսաբրդյա գլխարկի վրա: Փոքր գլխարկանշանի բարձրությունը 4.0 սմ է, լայնությունը` 3.5 սմ, պատկերում է քրեակատարողական ծառայության երիզված խորհրդանշանը (Նկար 4), ամրացվում է ականջակալներով ձմեռային գլխարկի, կեպիի, բերետի և պիլոտկայի վրա:

94. Մեծ կոճակների չափսը 22 մմ է, փոքրինը` 14 մմ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

95. Կոչումների տարբերանշաններն են ուսադիրները, դրանց վրա ամրացվող մակաշերտերը, աստղերը և ժապավենները:

96. Կարովի և կոճակով ամրացվող ուսադիրներն իրենցից ներկայացնում են ձգված վեցանկյուն` երկարավուն, զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադիրի երկարությունը 110-140 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 55 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 50 մմ: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների ուսադիրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2.5 մմ լայնությամբ կարմիր մահուդով: Ուսադիրները պատրաստվում են կանաչ, սպիտակ կամ ոսկեգույն կիսափափուկ կտորից` մահուդե աստառի վրա:

Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները 2 կարմիր մակաշերտով են, իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ կարմիր մակաշերտով: Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտի են:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների տոնական կիտելի և տոնական վերնաշապիկի ուսադիրները ոսկեգույն դաշտով են, իսկ կիտելինը՝ կանաչ: Արդարադատության կրտսեր սերժանտից մինչև գնդապետի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների տոնական վերնաշապիկի ուսադիրները սպիտակ դաշտով են` կարմիր մակաշերտով, իսկ կիտելի ուսադիրները կանաչ գույնի դաշտով են` կարմիր մակաշերտով:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

97. Հանովի ուսադիրներ.

Հանովի ուսադիրներն ուղղանկյուն են, զուգահեռ կողմերով, երկարությունը 90 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 55 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 50 մմ, ստորին և վերին եզրերը 2.5 մմ լայնությամբ կանաչ գույնի ասեղնագործված, իսկ արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության գեներալ-մայոր կոչումների համար նախատեսված հանովի ուսադիրների դաշտը՝ նաև նախշազարդված:

Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները ստորին հատվածում ասեղնագործվում են երկու ոսկեգույն, 4 մմ լայնությամբ մակաշերտեր (դաշտայինի դեպքում՝ կանաչ), իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ ոսկեգույն, 4 մմ լայնությամբ մակաշերտ (դաշտայինի դեպքում՝ կանաչ): Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտերի են:

Ուսադիրները պատրաստվում են կանաչ կիսափափուկ կտորից, վերարկուի ուսադիրները՝ վերարկուի կտորից, իսկ գարնանային-աշնանային գունաքողարկված վերարկուի և ձմեռային կիսաբրդյա, գունաքողարկված վերարկուի ուսադիրները՝ գունաքողարկված:

Դաշտային համազգեստների համար նախատեսված հանովի ուսադիրները պատրաստվում են գունաքողարկված կտորից, իսկ արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչումների ուսադիրները՝ զարդանախշով մուգ կանաչ կտորից:

98. Արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության գեներալ-մայորի կոչումների համար նախատեսված հանովի ուսադիրների վրա ասեղնագործվում են հնգաթև ուռուցիկ ոսկեգույն աստղեր, իսկ դաշտային համազգեստինը՝ կանաչ:

Արդարադատության գնդապետից մինչև արդարադատության ենթասպայի կոչումների հանովի ուսադիրների վրա տեղադրվում են հնգաթև ուռուցիկ ոսկեգույն մետաղական աստղեր, իսկ գունաքողարկված ուսադիրների դեպքում՝ կանաչ:

Քրեակատարողական ծառայողներին տրամադրվում են կոչումին համապատասխան ուսադիրներ, աստղեր, ժապավեններ և տարբերանշաններ:

99. Քրեակատարողական ծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

     

Հատուկ կոչումը

Աստղերի թիվը ուսադիրների վրա

Աստղերի տրամագիծը (մմ)

Տարածությունն ուսադիրի ներքևի եզրից մինչև 1-ին աստղի կենտրոնը (մմ)

Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների
միջև ընկած տարածությունը (մմ)

Գեներալ-լեյտենանտ

2

22

25

25

Գեներալ-մայոր

1

22

45

-

Գնդապետ

3

20

25

25

Փոխգնդապետ

2

20

25

-

Մայոր

1

20

45

-

Կապիտան

4

13

20

20

Ավագ լեյտենանտ

3

13

20

20

Լեյտենանտ

2

13

20

-

Ավագ ենթասպա

3

13

20

20

Ենթասպա

2

13

20

20

   

100. Արդարադատության սերժանտի, արդարադատության ավագի կոչումների ուսադիրների երկայնակի առանցքային գծի վրա տարբերանշանները` ոսկեգույն կամ պաշտպանական գույնի ժապավենները, ամրացվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

  

Արդարադա-տության կոչումը

Ուսադիրների վրայի 25 մմ ժապավենների թիվը

Ուսադիրների վրայի 10 մմ ժապավենների թիվը

Ուսադիրների ներքևի եզրից մինչև 1-ին ժապավենի միջև տարածությունը (մմ)

Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ)

Ավագ

1

-

-

-

Ավագ սերժանտ

1

-

30

-

Սերժանտ

-

3

30

1

Կրտսեր սերժանտ

-

2

30

1

     

101. Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտը ներառյալ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների՝ կոճակով ամրացվող սպիտակ ուսադիրների վերին միջնամասում ամրացվում է սույն հավելվածի 7-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև արդարադատության գնդապետը ներառյալ` սույն հավելվածի 6-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, որն ամրացվում է նաև կիտելի վերին օձիքին:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների վերարկուի ծալովի օձիքների եզրային հատվածում ասեղնագործվում է սույն հավելվածի 10-րդ նկարով նախատեսված տարբերանշանի պատկերը:

       

Բ Ա Ժ Ի Ն 8

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

   

102. Սույն բաժնում ներկայացվում են քրեակատարողական ծառայողներին հատկացվող համազգեստի քանակը և կրելու ժամկետները`

   

NN
ը/կ

Համազգեստի տեսակը

Քանակը

Կրելու ժամկետը

1.

Կիսաբրդյա գլխարկ

1 հատ

2 տարի

3.

Տոնական գլխարկ

1 հատ

5 տարի

4.

Ականջակալներով ձմեռային գլխարկ կամ ձմեռային պիլոտկա

1 հատ

4 տարի

5.

Պիլոտկա

1 հատ

2 տարի

6.

Կեպի

1 լրակազմ

2 տարի

7.

Ձմեռային վերարկու

1 հատ

3 տարի

8.

Գարնանային-աշնանային վերարկու

1 հատ

3 տարի

9.

Ձմեռային կիսաբրդյա գունաքողարկված վերարկու

1 հատ

3 տարի

10.

Գարնանային-աշնանային գունաքողարկված վերարկու

1 հատ

3 տարի

11.

Կիտել և ազատթող փողքերով տաբատ կամ կիսաշրջազգեստ

1 լրակազմ

3 տարի

12.

Տոնական կիտել և ազատթող փողքերով տաբատ

1 լրակազմ

4 տարի

13.

Կիսաբրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ

1 լրակազմ

2 տարի

14.

Դաշտային կոստյում՝ կեպիով կամ բերետով, կիսաբամբակյա, գունաքողարկված, անջրանցիկ կտորից

1 լրակազմ

2 տարի

15.

Ձմեռային դաշտային կոստյում հանովի մորթե օձիքով և կայծակաճարմանդով քողարկված գլխանոցով

1 լրակազմ

3 տարի

16.

Թիկնոց- ուսնոց

1 հատ

4 տարի

17.

Գարնանային-աշնանային ձեռնոց

1 զույգ

2 տարի

18.

Ձմեռային ձեռնոց

1 զույգ

3 տարի

19.

Մորթե կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

20.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

21.

Կնոջ երկարաճիտ կոշիկ

1 զույգ

2 տարի

22.

Կնոջ կոշիկ

1 զույգ

1 տարի

23.

Ձմեռային դաշտային կոշիկ

1 զույգ

2 տարի

24.

Դաշտային կոշիկ

1 զույգ

1 տարի

25.

Տոնական վերնաշապիկ

1 հատ

3 տարի

26.

Երկարաթև վերնաշապիկ

1 հատ

1 տարի

27.

Ամառային կարճաթև վերնաշապիկ և տաբատ

2 հատ

2 տարի

28.

Փողկապ

1 հատ

3 տարի

29.

Կանացի սև երկթև բանտ

1 հատ

3 տարի

30.

Կաշվե գոտի

1 հատ

2 տարի

31.

Ուսակապ

1 հատ

5 տարի

32.

Փողկապի ամրակ

1 հատ

5 տարի

33.

Շապիկ

2 հատ

2 տարի

34.

Դաշտային կարճաթև վերնաշապիկ և տաբատ

1 հատ

2 տարի

35.

Դաշտային պայուսակ

1 հատ

5 տարի

36.

Սվիտեր

1 հատ

2 տարի

37.

Տոնական ձեռնոց

1 հատ

5 տարի

38.

Տոնական գոտի

1 հատ

5 տարի

Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու ժամկետները

39.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

4 տարի

40.

Ձմեռային, սև մարզական գլխարկ

1 հատ

3 տարի

41.

Մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա

1 լրակազմ

2 տարի

42.

Շապիկ՝ տրիկոտաժե

2 հատ

1 տարի

43.

Ժիլետ՝ առանց ուսադիրների

1 հատ

2 տարի

44.

Մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների

1 հատ

2 տարի

45.

Սև բերետ

1 հատ

2 տարի

46.

Սև դիմակ

1 հատ

2 տարի

47.

Գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից

1 հատ

2 տարի

48.

Կոշիկ՝ կիսաճտքավոր

1 զույգ

1 տարի

49.

Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

50.

Շապիկ

1 հատ

3 տարի

51.

Ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

52.

Սև թիկնոց-ուսնոց

1 հատ

2 տարի

53.

Սև սվիտեր

1 հատ

2 տարի

   

103. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի։

   

Բ Ա Ժ Ի Ն 9

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

     

104. Հանդերձանք կրում են բոլոր քրեակատարողական ծառայողները:

Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել հանդերձանքի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:

105. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

106. Սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի հետևյալ ձևերը`

1) տոնական.

2) ամենօրյա.

3) դաշտային.

4) հատուկ նշանակության:

107. Քրեակատարողական ծառայողները կրում են շնորհված կոչումներին համապատասխանող հանդերձանք:

108. Քրեակատարողական ծառայողները տոնական հանդերձանք կրում են տոնակատարություններին մասնակցելու, մեդալներ, շքանշաններ և կառավարական պարգևներ շնորհելու, նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ:

109. Քրեակատարողական ծառայողներն ամենօրյա հանդերձանք կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ: Շարային ստուգատեսների ժամանակ համազգեստի ձևը նախօրոք հայտարարվում է ստուգատեսն անցկացնող պաշտոնատար անձի հրամանով:

110. Ամառային կամ ձմեռային հանդերձանքի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի հրամանով:

111. Քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է ծառայությունից ազատ ժամերին կրել քաղաքացիական հագուստ:

112. Քրեակատարողական ծառայողին արգելվում է`

1) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով.

2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:

113. Քրեակատարողական ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկություններն են`

1) գլխարկը կրելու կարգը.

Բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ, իսկ կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ականջակալներով գլխարկը` ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա:

Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հրամանով:

Իջեցված ականջակալների ժապավենաթելերը պետք է կապված լինեն ծնոտի տակ, իսկ բարձրացված ականջակալների դեպքում` կապված ժապավենաթելերը մտցվում են ականջակալների տակ:

Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում: Ականջակալներով գլխարկը, պիլոտկան, կիսաբրդյա գլխարկը և կեպին պահվում են գլխարկանշանը դեպի առաջ դիրքով.

2) վերնազգեստը կրելու կարգը.

Վերարկուն կրվում է կոճկված վիճակում:

Թիկնոց-ուսնոցը կրում են անբարենպաստ եղանակային պայմաններում` ամառային կամ ձմեռային վերնազգեստի վրայից:

Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում: Կիտելը կրում են երկարաթև վերնաշապիկով, այդ թվում սպիտակ՝ տոնական օրերին և փողկապով (կին ծառայողները՝ երկթև բանտով և կիսաշրջազգեստով)։ Կիսաշրջազգեստը կրում են նաև ամառային կարճաթև և երկարաթև վերնաշապիկով: Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողներին տոնական օրերին թույլատրվում է սպիտակ երկարաթև վերնաշապիկը կրել նաև կիսաբրդյա բաճկոնով:

Բաճկոնը և դաշտային կոստյումը կրում են շապիկով կամ սվիտերով՝ կոճկված վիճակում։

Շապիկը և սվիտերը թույլատրվում է կրել տաբատով, այդ թվում՝ դաշտային, իսկ սվիտերը՝ նաև վերարկուով և ձմեռային դաշտային կոստյումով:

Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը պետք է միշտ լինեն մաքուր, հարդարված և արդուկված:

Տոնական սպիտակ երկարաթև վերնաշապիկը կրում են տոնական օրերին՝ փողկապով (կին ծառայողները՝ երկթև բանտով) և կիսաբրդյա գլխարկով (կին ծառայողները՝ պիլոտկայով):

Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն:

Քրեակատարողական ծառայողների տոնական գոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:

Գոտկատեղի գոտին կրում են վերարկուի և տաբատի վրայից:

Ատրճանակը կրում են վերարկուի կամ կիտելի վրայից, ինչպես նաև տակից` աջ ազդրի վրա:

3) վերնաշապիկը, փողկապը, ձեռնոցները կրելու կարգը.

Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է կիտելի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:

Երկարաթև վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կիտելի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի:

Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):

Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:

Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում: Տոնական ձեռնոցներ կրելը պարտադիր է տոնական համազգեստ կրելիս, իսկ ամենօրյա համազգեստ կրելու դեպքում այն պարտադիր չէ:

Ձեռնոցները պատվի առնելիս չեն հանվում։

4) կոշիկները և կիսագուլպաները կրելու կարգը.

Համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:

Կիսագուլպաները պետք է լինեն սև:

  

Նկար 1.

  Ներմուծեք նկարագրությունը_20707

 

Նկար 2.

Ներմուծեք նկարագրությունը_20709

Նկար 3.

Ներմուծեք նկարագրությունը_20735

  

Նկար 4.

 

Ներմուծեք նկարագրությունը_20736

Նկար 5.

Ներմուծեք նկարագրությունը_20737

Նկար 6.

Ներմուծեք նկարագրությունը_20738

Նկար 7.

Ներմուծեք նկարագրությունը_20739

 

Նկար 8.

Ներմուծեք նկարագրությունը_20740

 

Նկար 9.

  

Ներմուծեք նկարագրությունը_20741

 

Նկար 10.

  

Ներմուծեք նկարագրությունը_20742

»:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան