Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 18.09.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2019 թվականի N 1313-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 16

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 16-ի N 1313-Լ

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մայիսի 25-ի N 565-Լ

որոշման

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

    

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝

1) հանրային կառավարման բարեփոխումներ, այդ թվում՝ քաղաքականությունների մշակում ու համակարգում, հանրային ծառայության ու մարդկային ռեսուրսների կառավարում, հանրային ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն.

2) տնտեսական զարգացման քաղաքականություն, այդ թվում` ներդրումներ, գործարար միջավայր, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն.

3) տարածքային կառավարում, էներգետիկա, միջուկային անվտանգություն, հանքարդյունաբերություն և բնական պաշարներ, ջրային ոլորտ, թափոնների կառավարում, տրանսպորտ, ճանապարհաշինություն, պետական գույքի կառավարում.

4) կապ, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, նորարարություն՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգող.

5) թվայնացում, այդ թվում՝ միասնական թվայնացված միջավայր, էլեկտրոնային կառավարում և թվային տնտեսություն.

6) սոցիալական քաղաքականություն, այդ թվում` աշխատանք, ժողովրդագրություն և սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն.

7) շրջակա միջավայրի քաղաքականություն.

8) քաղաքաշինություն և անշարժ գույքի կադաստր.

9) վիճակագրություն.

10) բարեգործություն, այդ թվում` բարեգործական ծրագրեր:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝

1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառավարում.

2) հարկային բարեփոխումներ.

3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.

4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.

5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներ և ծրագրեր.

6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.

7) հակակոռուպցիոն քաղաքականություն:»:

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան