ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2018 թվականի N 914-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանին և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի և Բրյուսելի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, ինչպես նաև Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձեռքբերման և պարտադիր ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Խառատյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը և Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դավիթ Տոնոյանինը, Արայիկ Հարությունյանինը և Արման Շահինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Վահագն Աբգարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Նինոյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի հուլիսի 11-ին՝ Երևան-Բրյուսել, իսկ հուլիսի 13-ին՝ Բրյուսել-Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 6-ի N 914 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-13-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ՝ Հայաստանի Հանրապետության կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ |
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ |
Դ. Տոնոյան |
- ՀՀ պաշտպանության նախարար |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Գ. Հովհաննիսյան |
- ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան |
Թ. Մարգարյան |
- Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Ա. Խառատյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավար |
Ա. Եղոյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Ծ. Համբարձումյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Գ. Հայրապետով |
- Պետական պահպանության ծառայության պետ |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնի պետ (06.07-13.07.2018թ.) |
Անվտանգություն | |
Գ. Մովսեսյան |
- Պետական պահպանության ծառայության աշխատող |
Վ. Աբգարյան |
-Պետական պահպանության ծառայության աշխատող |
Հ. Վարդանյան |
-Պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Թումասյան |
-Պետական պահպանության ծառայության աշխատող (06.07-13.07.2018թ.) |
Ա. Նինոյան | -Պետական պահպանության ծառայության աշխատող (06.07-13.07.2018թ.) |
ԶԼՄ-ների ներկայացուցիչներ | |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար |
Ա. Շահինյան |
- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր |
Կ. Ազատյան | - ՀՀ վարչապետի օպերատոր |
Մ. Խաչատրյան | - Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Անդրեասյան | - Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Զ. Հարոյան | - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Թամրազյան | - «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ք. Ալագուլյան | - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Պապյան | - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից (համաձայնությամբ՝ առանց գիշերավարձի ծախսերի) |
Բ. Արաբյան | - «Թերթ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Կասյան | - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Մ. Ղահրիյան |
- «Լրագիր Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Մ. Գրիգորյան | - «1-ին Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Մ. Կարապետյան | - «ՍիվիլՆեթ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |